Մաղաքիա արք. Օրմանյան
եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:26
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ:
Քանի դեռ քնած ես, ո՛վ մարդ, դու չգիտես, որ երկիրն ինքն իրեն է պտուղ տալիս:
Տերտուղիանոս
եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ:
Ուշադրություն դարձրե՛ք, թե ինչպես է Աստծո կողմից ստեղծված աշխարհում պտուղն աստիճանաբար հասունանում: Սկզբից հացահատիկն է լինում, հետո հացահատիկից դուրս է գալիս ծիլը, իսկ ծիլից ծնունդ է առնում ընձյուղը: Այնուհետև ընձյուղը ծածկվում է ճյուղերով և սաղարթով՝ դառնալով այն, ինչը, ըստ էության, կոչվում է ծառ: Այնուհետև դրա վրա ուռչում է բողբոջը, բողբոջից բացվում է ծաղիկը, իսկ ծաղիկից առաջանում է պտուղը: Պտուղը, որը դեռևս անպատրաստ և անձև է, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով հետևելով իր զարգացման ընթացքին, հասնում է համի քնքշությանը: Այդպիսինն է նաև առաքինությունը (ի վերջո, արարչագործության պես Աստված էլ նույն առաքինությունն ունի)․ մինչ այն իր սաղմնային շրջանում էր, իր բնույթով՝ վախենում էր Աստծուց: Այնուհետև Օրենքի և մարգարեների միջոցով մտնում է մանկության շրջան, իսկ դրանից հետո Ավետարանի միջոցով անցնում՝ երիտասարդության: Այժմ էլ Մխիթարիչի միջոցով հասնում է հասունության (տե՛ս Սաղմոս 91։13):
Թեոֆիլակտ Բուլղարացի
եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ:
Սերմը կարծես առանց Նրա գիտության է աճում, քանի որ մենք ազատ ենք, և մեր կամքից է կախված՝ այս սերմը կաճի, թե ոչ: Մենք ոչ թե ակամա, այլ կամավոր, այսինքն՝ ինքներս մեզանից ենք պտուղ տալիս: Սկզբում, երբ դեռ Քրիստոսի հասակին չհասած՝ մանկական տարիքում ենք լինում, նախ «կանաչ»−ն ենք աճեցնում, այսինքն՝ բարու սկիզբն ենք ցույց տալիս, ապա, երբ արդեն գայթակղություններին դիմակայելու վիճակում ենք լինում, սկսում ենք «հասկ»−ն աճեցնել, քանի որ հասկն արդեն հանգույցներով է կապված, ուղիղ է կանգնած և ավելի մեծ զարգացման է հասել: Այնուհետև հասկի մեջ ձևավորվում է «ամբողջական ցորենի հատիկը»: Սա լինում է այն դեպքում, երբ ինչ−որ մեկը կատարյալ պտուղ է տալիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: