Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
Տերը ժողովրդի հետ բազմաթիվ առակներով է խոսում։ Նա ունկնդիրների (հասկանալու) կարողության համաձայն է առակներ առաջարկում (պատմում): Քանի որ ժողովուրդը հասարակ և անկիրթ էր, ուստի այդ պատճառով էլ նրան հիշեցնում է մանանեխի հատիկի, խոտ և սերմերի մասին, որպեսզի նրան ծանոթ և սովորական առարկաներով որևէ օգտակար բան սովորեցնի կամ գալ և հարցնել ստիպի, և հարցի միջոցով անհասկանալին հասկանալի դարձնի:
Ա․ Լոպուխին
Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: (Սինոդական թարգմ․)[33]
Ավետարանիչն առակների բաժինը եզրափակում է Քրիստոսի առակներով ուսուցանելու մեթոդի վերաբերյալ երեք դիտողությամբ: Առաջին հերթին նա տեղեկացնում է, որ այդպես, այսինքն՝ նմանատիպ առակներով, Տերը սովորաբար խոսում էր նրանց, այսինքն՝ ժողովրդի հետ (տե՛ս Մարկոս 4։1): Միևնույն ժամանակ Տերը հաշվի է առնում ունկնդիրների Իր վարդապետությունը լսելու և հասկանալու կարողությունը. Նա այնպես և այնքան ժամանակ էր առակներով խոսում, որքան ժողովուրդը կարող էր առանց հոգնելու լսել Նրան:
--------------------------------
[33] (Էջմիածին թարգմ․) Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ:
(Արարատ թարգմ․) Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։
(Գրաբար) Եւ այնպիսի՛ առակաւք խաւսէր ընդ նոսա զբանն, որպէս կարա՛ւղ լինէին լսել.
Պատմամշակութային մեկնություն
Երբեմն հրեա ուսուցիչները (ինչպես նաև հին ժամանակների մյուս իմաստունները) տիրապետում էին էզոտերիկ գիտելիքների, որոնք նրանք կարող էին փոխանցել միայն իրենց ամենամոտ աշակերտներին, քանի որ այդ գիտելիքները նախատեսված չէին մեծ լսարանի համար: Ժողովուրդը չկարողացավ հասկանալ Հիսուսի Թագավորության թաքնված էությունը, մինչև չբացահայտվեց Նրա մեսիականության առեղծվածը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: