Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:35
Սուրբ Աթանաս Մեծ Ալեքսանդրացի
Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ, ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր:
Տերն Ինքն է փորձում իր աշակերտներին, երբ գլուխը խոնարհելով քնում է ամպրոպի ժամանակ, որպեսզի, նույնիսկ, ամբարիշտներին ամաչեցնելու աստիճանի հրաշք կատարի: Արթնանալով նա զսպում է ծովին և խաղաղեցնում է փոթորիկը, և դրանով իսկ կատարելապես ապացուցում է երկու բան. առաջինը այն, որ ծովային փոթորիկը առաջացել է ոչ այնքան քամու, որքան ծովն անցնող Տիրոջից վախենալու հետևանքով (Մատթ. 14։26, Մարկ. 6։48, Հովհ. 6։19), իսկ երկրորդը, որ փոթորիկը հանդարտեցնող Տերը ոչ թե արարած, այլ Արարիչ է:
Նրանք արթնացրին իրենց հետ նավակով լողացող Խոսքին, և ծովը, հնազանդվելով իր Տիրոջը, անմիջապես հանգստացավ: Փրկվելով՝ նրանք էլ մեր Փրկչի կողմից կատարված հրաշքների մասին պատմող և մեզ իրենց օրինակին հետևելու կանչող քարոզիչներ և ուսուցիչներ դարձան:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ, ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր:
Բայց ուրիշներին հեռացնելու, իսկ աշակերտներին վերցնելու պատճառով նրանց հպարտանալ թույլ չտալու, և, միաժամանակ, վտանգներին դիմանալ սովորեցնելու համար նրանց փոթորկի կողմից վտանգի ենթարկվել է թույլ տալիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: