Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:35
Թեոդորոս Կյուրացի
Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
Քանի որ այս կյանքում ապրողներին բնորոշ է ուտելը, ուստի Տերը սննդի և խմելու անհրաժեշտության միջոցով մարմնի հարությունը ցույց տվեց նրանց, որոնք դա իրական չէին համարում: Նա նույնն արեց Ղազարոսի և Հայրոսի դստեր հետ: Քանի որ, աղջկան հարություն տալով՝ հրամայեց նրան ուտելու բան տալ:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
Քանի որ այս կյանքում ապրողների համար ուտելը բնական է, ուստի Տերը, ըստ անհրաժեշտության, մարմնի հարությունը ճշմարիտ չհամարողներին դրա ճշմարտացիությունը ցույց է տալիս ուտելու և խմելու միջոցով: Նույն բանն էլ նա անում է Ղազարոսի և Հայրոսի դստեր հետ: Քանզի Հայրոսի դստերը հարություն տալով՝ Տերը նրան ուտելիք տալ է հրամայում:
Ա. Լոպուխին
Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան: (Սինոդական թարգմ․)[43]
Տերը չի ցանկանում, որ առաջին անգամ եղած հարության հրաշքի մասին լուրերը տարածվեն ամբողջ երկրով մեկ. Նա չի ցանկանում, որ այս արտասովոր հրաշքի լուրերից ոգևորված մարդիկ իր մեջ իրենց թագավորին տեսնեն (տե՛ս Հովհաննես 6։15), քանի որ դա կնշանակեր Քրիստոսի դեմ վաղաժամ արթնացնել Նրա թշնամիների ծայրահեղ չարությունը: Հետևաբար, Նա արգելում է տեղի ունեցածի մասին լուրեր տարածել, թեև մի փոքր առաջ Իր հագուստին դիպչելու միջոցով բուժված կնոջը նրա հետ կատարված հրաշքի մասին բաց խոստովանության էր կանչում: Վերջինս, փաստորեն, այնքան արտառոց չէր, որքան հարության հրաշքը: Ինչո՞ւ Քրիստոս իր կողմից հարություն տված աղջկան «ուտելիք տալ» պատվիրեց: Հնագույն մեկնիչները հավատում էին, որ Նա ցանկանում է դրանով հաստատել օրիորդի՝ կյանք վերադառնալու իրողությունը, բայց ավելի բնական է հավատալ, որ այս դեպքում նա ցույց է տալիս իր բարությունն ու հոգատարությունը նրա հանդեպ, ում ինքը հենց նոր էր մահվան տիրույթից դեպի նախկին կյանք կանչել․ Տերը դա անում է այն ժամանակ, երբ բոլորը զբաղված էին հենց նոր կատարված հրաշքով: Նա աղջկա տանեցիների ուշադրությունն ուղղում է դեպի նրա վիճակը...
--------------------------------
[43] (Էջմիածին թարգմ․) Իսկ նա նրանց խստիւ պատուիրեց, որ ոչ ոք այդ բանը չիմանայ. ու ասաց, որ նրան ուտելու բան տան:
(Արարատ թարգմ․) Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք դրա մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելու բան տան։
(Գրաբար) Եւ պատուէ՛ր տայր նոցա յոյժ, զի մի՛ ոք գիտասցէ զայն. եւ ասաց՝ տալ նմա ուտե՛լ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: