Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։31

Մաղաքիա արք. Օրմանյան

31-34․ Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին: Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին: Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց: Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:13
   

Նեղոս Սինայեցի

Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող−գնացողները շատ էին,  եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին:
   
   Հիշի՛ր, թե Տերն ինչ ասաց. «Եկե՛ք մի դատարկ տեղ», որը զերծ է  գայթակղություններից, և այնտեղ «մի փոքր հանգստացե՛ք» (Մարկ. ​​6:31), սակայն ոչ շատ: Որովհետև այդ վարժանքից հետո դուք ոչ թե դատարկ, այլ գայթակղություններով ու վշտերով լի կյանքում եք փորձվելու, ճնշվելու և ուժասպառ լինելու:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող−գնացողները շատ էին,  եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին:
   
   Քրիստոս Իր աշակերտներին հանգիստ է տալիս։ Սա դաս է հոգևոր առաջնորդների համար, որպեսզի նրանք ևս իմանան, թե ինչպես պետք է հանգիստ տալ խոսքի և ուսուցման մեջ հարատևողներին  և ոչ թե նրանց միշտ լարվածության և աշխատանքի մեջ պահել: