Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երբ շատ ժամեր անցան, աշակերտները մօտենալով ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել,
Թեև տեղը ամայի էր, սակայն մոտ է տիեզերքին Կերակրողը (Հովհ․ 6:35, 51): Թեև ժամանակն անցել է, սակայն Անժամանակն է դեպի քեզ շրջվում:
Մաղաքիա արք. Օրմանյան
35-44. Եւ նա նաւակից դուրս ելնելով՝ մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ, արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»: Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»: Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ: Եւ դաս-դաս նստեցին, տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն: Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին: Կերան եւ յագեցան եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից: Եւ նրանք որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ գլուխ 14:15
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
Երբ շատ ժամեր անցան, աշակերտները մօտենալով ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել,
Այսպիսով՝ Նա նրանց ասում է. «Դուք նրանց ուտելու բա՛ն տվեք», ինչին նրանք պատասխանում են, որ իրենք ընդամենը հինգ հաց ունեն: Սրա կողքին արդեն մեռած և Հերովդեսի խոսքերի միջոցով պատկերվող Հովհաննեսի կրքերը նկարագրելու իմաստը ո՞րն է (Մարկ. 6:14−29): Մի՞թե այն չէ, որ օրենքի անկումից հետո ավետարանական սնունդն է սկսում կերակրել մարդկանց քաղցած սրտերը: Եկեղեցու պատկերը հանդիսացող արյունահոսությամբ տառապող հիվանդի ապաքինումից և Աստծո Թագավորությունն ավետարանելու կանչվելուց հետո է, վերջապես, առաքյալներին երկնային շնորհի կերակուրը տրվում: Սակայն, տե՛ս, թե ում է այն տրվում։ Այն չի տրվում ո՛չ անգործներին և ո՛չ էլ քաղաքային ժողովարանում կամ հարուստ տներում բնակվողներին, այլ տրվում է Քրիստոսին անապատում փնտրողներին (Մատթ. 14:13, Ղուկ. 4:42, 9:10, Եբ. 13:13-14):

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: