Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։45

Մաղաքիա արք. Օրմանյան

45-47․ Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:22
   

Որոգինես

Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր:
   

   Փրկիչը աշակերտներին գայթակղության նավակը մտնել և Իրենից առաջ ծովի մյուս կողմը անցնել ստիպեց, որպեսզի նրանք սովորեն հանգամանքները հաղթահարել դրանց նկատմամբ տարած հաղթանակի միջոցով: Բայց երբ նրանք հայտնվեցին ծովի մեջտեղում, և գայթակղությունների ալիքն ու հանդիպակաց քամին սկսեցին  խոչընդոտել նրանց անցմանը, նրանք առանց Հիսուսի չկարողացան հաղթանակ տանել ալիքների և քամու դեմ պայքարում և հասնել մյուս ափ: Այդ իսկ պատճառով Խոսք−Աստվածը խղճաց անցման համար ամեն ինչ անողներին և ալիքներից ու քամուց ազատված ծովի վրա քայլելով եկավ նրանց մոտ։ Այն ալիքներից և քամուց, որոնք Նրան դիմակայել չէին կարողանա, եթե նույնիսկ ցանկանային:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր:
   

    «Աշակերտներին ստիպեց»: Աշակերտները միայն ստիպողաբար էին բաժանվում Նրանից, քանզի ինքնուրույն բաժանվել չէին ցանկանում՝ մասամբ Նրա հանդեպ ունեցած սիրո, մասամբ էլ տարակուսանքի պատճառով, թե ինչպես առանց նավի Նա կարող է գալ իրենց մոտ:
   

Ա. Լոպուխին

Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: (Սինոդական թարգ․) [45]
   

   Մարկոսը նշում է, որ Տերն իր աշակերտներին Իրենից առաջ Բեթսայիդայի ուղղությամբ նավարկել ստիպեց (համար 45): Ոմանք ենթադրում են, որ այս անունով երկու քաղաք է եղել. Բեթսայիդա Յուլիևը ծովի արևելյան կողմում  է, որտեղ տեղի ունեցավ հինգ հազարի կերակրումը, իսկ արևմտյան Բեթսայիդան  Անդրեաս և Պետրոս առաքյալների ծննդավայրն է (Միքայել եպիսկոպոս): Բայց այս ենթադրության հետ չի կարելի համաձայնել: Հնագիտական ​​հետազոտությունները որևէ այլ Բեթսայիդա չեն հայտնաբերել, բացի Տիբերիայի հյուսիսարևելյան կողմում գտնվողից (Մարկ. ​​8:22): Ուստի ավելի լավ է ընդունել Վոլենբերգի թարգմանությունը․ «Ստիպեց ... լողալ առաջ՝ դեպի մյուս կողմը՝ դեպի այն վայրը, որը դուրս է գալիս Բեթսայիդա», այսինքն՝ «ընկած է Բեթսայիդայի հակառակ կողմում», որի մոտակայքում էլ ներկա պահին Քրիստոսի հետ էին աշակերտները: Այսպիսով՝ աշակերտները նավով ճանապարհ ընկան, իսկ Տերը, ըստ ամենայնի, մտադիր էր քայլել ծովի ափով՝ անցնելով Հորդանանի ծանծաղուտով, որը Նրան բաժանում էր այն տեղից, որտեղ Նա ուղարկել էր Իր աշակերտներին:

--------------------------------
[45](Էջմիածին թարգ․) Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր:
(Արարատ թարգ․) Ապա անմիջապես իր աշակերտներին ստիպեց, որ նավ մտնեն, գնան դիմացի ափը՝ Բեթսայիդա, և այնտեղ իրեն սպասեն, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։
(Գրաբար) Եւ նոյն ժամայն ճեպեա՛ց զաշակրետսն մտանե՛լ ի նաւ, եւ յառաջագո՛յն քան զնա երթալ յա՛յնկոյս ի Բեթսայիդա, մինչ ինքն զժողովուրդսն արձակիցէ.