Մաղաքիա արք. Օրմանյան
10-12. Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը: Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից: Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:39
Օգոստինոս Երանելի
Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը:
Մատթեոսի նման Մարկոսն էլ յոթ հացերով հրաշքից հետո հետևում է իրադարձությունների նույն հաջորդականությանը, սակայն Մատթեոսը, որոշ ձեռագրերում հանդիպող Դաղմանունա տեղանվան փոխարեն, խոսում է Մագդաղիայի սահմանների մասին ( Մատթ. 15։39): Երկու անունների հետևում էլ, անկասկած, նույն վայրն է: Այնուամենայնիվ, ձեռագրերի մեծ մասը, ներառյալ Մարկոսի Ավետարանը, չի հիշատակում որևէ այլ վայրի մասին, բացի Մագդաղիայի սահմաններից:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը:
Հացերի վրա կատարված հրաշքից հետո Տերն անմիջապես մեկ այլ տեղ է մեկնում, քանի որ վախենում է, որ մարդիկ այդպիսի հրաշքի հետևանքով կարող են ըմբոստանալ և մտածել Իրեն թագավոր դարձնելու մասին:
Ա․ Լոպուխին
Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը: (Սինոդական թարգ․)[10]
Անհայտ է, թե որտեղ է եղել Դաղմանունան: Կարող ենք միայն ասել, որ այս գյուղը, ինչպես Մագդաղիան, որի մասին այս պատմության մեջ նշում է Մատթեոս Ավետարանիչը, եղել է Գենսարեթի ծովակի արևմտյան ափին:
---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ․) Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը:
(Արարատ թարգմ․) և աշակերտների հետ իսկույն նավ մտավ ու Դաղմանութայի կողմերը եկավ։
(Գրաբար) Եւ նոյնժամայն մտեալ ի նաւ հանդերձ աշակերտաւքն՝ ե՛կն ի կողմանս Դաղմանունեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: