Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
Քրիստոսը պնդում է, որ «…ավելի ուշ՝ նախքան Իր երկրորդ գալուստը, Եղիան իսկապես կգա: Սակայն Եղիան հիմա էլ է եկել», և նա Հովհաննես է անվանվում։ Այս իմաստով Եղիան եկել է: Բայց եթե դու փնտրում ես Թեզբայեցուն, ապա նա գալու է ապագայում: Այդ պատճառով էլ Նա ասաց. «Եղիան կգա և կվերահաստատի ամեն ինչ» (Մատթ. 17։11)։ Ի՞նչ, սա՞ է այն ամենը, ինչի մասին խոսում է Մաղաքիա մարգարեն. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, որպեսզի նա հոր սիրտը դարձնի դեպի որդին․ չլինի այնպես, որ գալով Ես հարվածեմ երկիրը միանգամից: Ուշադրություն դարձրո՛ւ մարգարեական խոսքի ճշգրտությանը: Այն բանի համար է Մաղաքիան ավելացնում Եղիայի ծննդավայրի անունը (Թեզբայեցի), որպեսզի դու չմտածես, որ Քրիստոսը բառացիորեն նկատի ուներ Եղիային, երբ նրան Հովհաննես էր անվանում նրանց ծառայության ընդհանրության պատճառով։
Քանզի Հովհաննեսը Թեզբայեցի չէր:
Մաղաքիա արք. Օրմանյան
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:8
Թեոֆիլակտ Բուլղարացի
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
Այս կերպ հերքելով փարիսեցիների սխալ մոտեցումը՝ Տերն ասում է, որ «Եղիան (այսինքն՝ Հովհաննեսը) արդեն եկել է, և նրան արել են, ինչ կամեցել են», քանի որ չեն հավատացել նրան, և նա գլխատմամբ է մահը ընդունել՝ դառնալով Հերովդեսի զվարճանքի զոհը...
Ա․ Լոպուխին
Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»: (Սինոդական թարգմ․) [12]
Որպեսզի վերջ դնի թյուրիմացությանը, որի մեջ էին աշակերտները, Քրիստոսն ասում է. «Այո՛, այդպես է ասված։ Բայց ես բացատրում եմ ձեզ, որ արդեն եկած Իմ նախակարապետ Եղիայի հետ ևս Ինձ թշնամաբար վերաբերվող մարդիկ դաժանորեն վարվեցին: Նրանք նրա հետ արեցին այն, ինչ ցանկանում էին, ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն էր կանխատեսել Մարդու Որդու և Նրա հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին»:
«Ինչպես որ գրված է նրա մասին», այսինքն՝ Մեսիայի, այլ ոչ թե Եղիայի կամ Հովհաննես Մկրտչի մասին: Հին Կտակարանում ոչ թե ապագայում եկող Եղիայի մարդկանցից տառապանք կրելու մասին է ասվում, այլ Մեսիայի: Մարկոսը հաճախ է պարզապես 3–րդ դեմքի դերանունով ակնարկում Քրիստոսին (Մարկ. 1։32, 36, Հովհ. 20։15):
---------------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
(Արարատ թարգ․) Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ, և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված է»։ /13/
(Գրաբար) Այլ ես՝ ասե՛մ ձեզ, եթէ Եղիա եկն, եւ արարի՛ն ընդ նա զինչ եւ կամեցան. որպէս եւ գրեա՛լ է վասն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: