Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։14

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան:
   
   Միևնույն ժամանակ Նրան տեսնելուն պես մարդիկ իսկույն ողջունում են: Ժողովուրդը նայում է Նրան և այնպես է ողջունում, կարծես Նա հեռվից էր վերադառնում: Իսկ ըստ ոմանց, Նրա տեսքն ինքնին, Պայծառակերպության լույսից ավելի գեղեցկանալով, մարդկանց  ողջույններով դեպի Իր կողմն է գրավում:
   

Ա․ Լոպուխին

Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան: (Սինոդական թարգմ․) [14]
   
   Ժողովուրդը զարմանում է, կամ, ավելի ճիշտ, վախի հետ խառնված ապշանքի մեջ է ընկնում (ekqambeΐsqai): Մարդիկ զարմանում են Քրիստոսի անսպասելի հայտնվելուց և, միգուցե, որոշ շողերի մնացորդներից, որոնք Պայծառակերպության ժամանակ եղել են Քրիստոսի դեմքին։
---------------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան:
(Արարատ թարգմ․) Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։
(Գրաբար) Եւ վաղվաղակի ամենայն ժողովուրդն իբրեւ տեսին զնա՝ զարմացա՛ն, եւ ընդ առաջ ընթացեալ ողջո՛յն տային նմա: