Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
Նրանցից յուրաքանչյուրը համարձակորեն խոսում էր բռնակալի հետ (մեկը՝ եգիպտացու, իսկ մյուսը՝ Աքաբի,) և, ավելին, պաշտպանում էր անշնորհակալ և անհնազանդ մարդկանց... Նրանք երկուսն էլ պարզ մարդիկ էին: Մեկը դանդաղ էր խոսքի մեջ և ծանրալեզու (Ելք 4, 10), իսկ մյուսը՝ անկիրթ: Երկուսն էլ չափազանց անընչաքաղցներ էին, քանի որ ինչպես Մովսեսը, այնպես էլ Եղիան ոչինչ չունեին, բացի հագուստից (Գ Թագ. 19։19, Դ Թագ. 2։8–14):
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:2
Որոգինես
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
Աստծո Որդու մասին մտածելուց և Նրան որպես այլակերպված, այսինքն՝ դեմքը արեգակի, և հագուստը՝ սպիտակ ձյան պես դարձած, տեսնելուց հետո՝ մենք անմիջապես հասկանում ենք, որ Մովսեսը ներկայացնում է օրենքը, իսկ Եղիան ոչ այնքան ինքն իրեն, որքան բոլոր մարգարեների հավաքականությունը:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
Եղիան և Մովսեսը բազմաթիվ պատճառներով են զրուցում Քրիստոսի հետ: Սակայն բավական է հիշել միայն երկուսի մասին: Այսպիսով, քանի որ աշակերտները ուրախանում են, որ մարդկանց մեջ ոմանք Նրան ընդունում են որպես Եղիա, իսկ մյուսները՝ որպես մարգարեներից մեկը, ուստի Փրկիչը նրանց է ներկայացնում մեծագույն մարգարեներին, որպեսզի աշակերտները, գոնե այս եղանակով, ճանաչեն ծառաների և Տիրոջ տարբերությունը: Սա առաջին պատճառն է: Երկրորդ պատճառը հետևյալն է․ քանի որ շատերը Քրիստոսին Աստծո, շաբաթ օրը (սուրբ պահելու սովորությունը) քանդող և օրենքը խախտող հակառակորդ էին համարում, ուստի Նա լեռան վրա ցույց է տալիս այնպիսի մարգարեների, որոնցից մեկը օրենսդիր էր, իսկ մյուսը՝ նախանձախնդիր: Իսկ այդպիսի մարգարեները չէին զրուցի Նրա հետ, եթե նա քանդեր Օրենքը և չկատարեր նրա քարոզածը:
(Խորհրդական մեկնություն. աշխարհի վախճանին) մենք և՛ Օրենքը, և՛ մարգարեներին կտեսնենք Նրա հետ զրուցելիս, այսինքն՝ կտեսնենք այն, ինչ Նրա մասին ասել են Մովսեսը և մարգարեները։ Այդ ժամանակ էլ կհասկանանք և կգտնենք, որ նրանց պատվերները կատարյալ կերպով կատարվել են:
Ա․ Լոպուխին
Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ: (Սինոդական թարգմ․) [3]
Մարկոսը առաջին տեղում դնում է Եղիային (և ոչ թե Մովսեսին, ինչպես Մատթեոսը (տե՛ս 17։3)։ Սա գուցե այն պատճառով է անում, քանի որ հաջորդիվ Եղիայի մասին է խոսվում (Մարկ. 9։11):
---------------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
(Արարատ թարգմ․) Նրա հագուստները դարձան փայլուն, ձյան պես խիստ սպիտակ, այնպես, որ երկրի վրա ոչ մի ներկարար այդպես չէր կարող սպիտակեցնել։
(Գրաբար) Եւ երեւեցա՛ւ նոցա Եղիա Մովսիսի՛ւ հանդերձ, եւ խաւսէին ընդ Յիսուսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: