Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):11

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ:
   
   Դատապարտելով հրեաների անօրինությունը՝ մարգարեն այնուհետև խոսում է իրենց կրած պատժի մասին և դրանով ևս փորձում է Աստծուն տրամադրել դեպի ողորմածությունը. «Եվ դրա համար,−  ասում է,− անեծք ու երդում թափվեցին մեզ վրա, որոնք գրված են քո ծառայի՝ Մովսեսի օրենքում»։ Ի՞նչ է այս երդումը: Կցանկանայի՞ք կարդալ այն: «Եթե չփորձեք կատարել բոլոր այն պատվիրանները, որոնց մասին ասում է Մովսեսը, ձեր Տեր Աստվածը՝  Տերը քո դեմ կհանի մի ազգ, որի լեզուն չես հասկանա, և սակավաթիվ կմնաք» (Բ Օր․ 28:15, 49, 50, 62)։ Դա մատնանշեցին նաև երեք երիտասարդները. «Մեզ մատնեցիր մեր անօրեն, խիստ և ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից ավելի անիրավ և չար թագավորի ձեռքը» (Դան. 3:32):  Տեսնում ես, թե ինչպես կատարվեց այդ խոստումը, որն ասում էր՝ «և սակավաթիվ կմնաք»,  ու «քո դեմ կհանի մի ազգ, որի լեզուն չես հասկանա»:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):5
   

Ա. Լոպուխին

«Եվ ամբողջ Իսրայելը խախտեց Քո օրենքն ու խոտորվեց, որպեսզի չլսի Քո ձայնը, և այդ պատճառով էլ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Մովսեսի՝ Աստծո ծառայի օրենքում, քանի որ մենք Նրա դեմ մեղանչեցինք»։ (Սինոդական թարգ․) [11]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):3
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ:
(Արարատ թարգ․ 9։11) Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։
(Գրաբար) Եւ ամենայն Իսրայէլ անցին զօրինօք քովք, և խոտորեցան զի մի՛ լուիցեն ձայնի քում. և եկին ի վերայ մեր անէծն և երդումնն, գրեալ յօրէնս Մովսիսի ծառայի քո՝ Տէր. զի մեղա՛ք նմա.