Ա․ Լոպուխին
18-19. «Այնուհետև նա իր դեմքը պիտի դարձնի դեպի կղզիները և շատերին պիտի տիրի, բայց մի առաջնորդ վերջ պիտի դնի նրա հասցրած նախատինքներին և նույնիսկ ինքը նախատինք պիտի հասցնի նրան»։ [18] «Հետո նա իր դեմքը պիտի դարձնի դեպի իր երկրի ամրոցները, բայց պիտի սայթաքի, վայր ընկնի և վերանա»։(Սինոդական թարգ․)
Եգիպտոսը գրավելու փորձի ձախողումից հետո Անտիոքոսը իր նվաճողական կիրքը բավարարեց մ․թ․ա․ 197 թվականին Փոքր Ասիայի կղզիների և մերձափնյա շրջանների դեմ հաջող արշավով: Նա նվաճեց Հռոդոսը, Սամոսը, Կոլոֆոնը, Ֆոկիան և ուրիշ տարածքներ: Նրա հաղթանակներին վերջ դրեցին հռոմեացի կոնսուլ Սցիպիոն Նազիկան («զորավոր առաջնորդը») և նրա եղբայրը՝ Սցիպիոն Աֆրիկացին: Հռոմեական պրոտեկտորատի իշխանության տակ գտնվող կղզիները պաշտպանելու համար Հռոմեական կառավարության կողմից ուղարկված լինելով՝ նրանք մ․թ․ա․ 190 թվականին Մագնեզիայի ճակատամարտում սարսափելի պարտություն մատնեցին Անտիոքոսին: Հաղթողների հետ իր համար նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն կնքելով՝ Անտիոքոսը վերադարձավ իր երկիրը և շուտով մահացավ ժողովրդական հուզումների ժամանակ, որոնք էլ ծագեցին Կասպից ծովի հարավում գտնվող Էլիմայս քաղաքում գտնվող Զևսի կամ Բելի տաճարի կողոպուտի պատճառով:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Նա իր երեսը պիտի դարձնի դէպի կղզիները, պիտի գրաւի շատերը եւ պիտի այրի այն իշխաններին, որոնք նախատեցին նրանց բնակիչներին, եւ նրանց նախատինքը պիտի վերադարձնի հէնց իրենց:
(Արարատ թարգ․ 11։18) Հետո նա իր դեմքը պիտի դարձնի դեպի ծովեզրյա շրջանները և շատերին պիտի տիրի, բայց մի մեծավոր պիտի դադարեցնի նրա նախատինքը և դրանով նրա նախատինքը նրա վրա պիտի դարձնի։
(Գրաբար) Եւ դարձուսցէ զերեսս իւր ի կղզիս, և առցէ զբազումս. և այրեսցէ զիշխանսն որ նախատեցին զնոսա. և զնախատինս նոցա դարձուսցէ յերեսս նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: