Դանիելի մարգարեության մեկնությու 4(3):22

 Ա. Լոպուխին

«Եվ քանի որ թագավորի հրամանը խիստ էր, և հնոցն էլ չափազանց տաքացված էր, ուստի կրակի բոցը սպանեց այն մարդկանց, որոնք Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին նետեցին այնտեղ»։ (Սինոդական թարգ․) [22]

   
   Մարդկային տեսանկյունից երիտասարդների մահն անխուսափելի էր: Եթե ​​կրակի մեջ նետողներն էին սպանվել բոցերից, ապա  ինչպե՜ս  կսպանվեին հնոցի մեջ նետվածները: Բայց որքան մահն էր անխուսափելի թվում, այնքան էլ փրկության հրաշքը զարմանալի դարձավ:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) որովհետեւ թագաւորի հրամանը աւելի ու աւելի էր սաստկանում, եւ հնոցը բորբոքւում էր եօթնապատիկ աւելի:
(Արարատ թարգ․ 3։22) Քանի որ թագավորի հրամանը խիստ էր, հնոցն էլ չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին վերցրած մարդկանց կրակի բոցը սպանեց։
(Գրաբար) Զի հրաման թագաւորին սաստկանայր, և հնոցն բորբոքէր եւթնպատի՛կ առաւել յոյժ։