Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):15

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Իմ հոգին սոսկաց իմ մարմնում, իմ՝ Դանիէլիս մէջ, եւ իմ գլխի տեսիլքը խռովեց ինձ:
   
   Իհարկե, նրան շփոթեցրեց այն, ինչը նա տեսնում էր: Նա առաջինն ու միակն էր, որը, կարծես տեսիլքում, տեսավ Հորը և Որդուն: Ի՞նչ կարող են ասել սրա մասին հրեաները: Քանի որ Որդու մոտալուտ գալուստն արդեն մոտ էր, ուստի արդարացիորեն հրաշալի տեսիլքներ են լինում: