Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):2

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Ես՝ Դանիէլս, գիշերային տեսիլքում տեսնում էի,
   
   Ինչո՞ւ չի ասվում, որ նա կանանց է տեսել: Երբ անհրաժեշտ է պատիժն ու դատապարտությունը ներկայացնել, այդ ժամանակ Սուրբ Գիրքն օգտագործում է կանանց պատկերները. իսկ երբ անհրաժեշտ է թագավորությունները ներկայացնել, այդ ժամանակ էլ օգտագործում է գազանների պատկերները: Այստեղ արքայությունն է խոսքի առարկան, ուստի դրան էլ զգայական պատկեր է տրվում: Եվ դա բավականին լավ է: Մարգարեի համար գազաններն անհրաժեշտ են, քանի որ թագավորությունների հատկությունները հատկապես հստակ արտահայտվում են դրանց մեջ: Եթե Նա վայրագության հետ զուգորդված շքեղություն է ցանկանում ցուցադրել, ներկայացնում է առյուծին, եթե ցանկանում է դանդաղկոտություն ցուցադրել,  ներկայացնում է արջին, եթե ցանկանում է արագությունն ու թեթևությունը և պատերազմների միջոցով բոլոր ուժերի ոչնչացումը ցույց տալ,  ներկայացնում է ընձառյուծին: Տե՛ս, թե որքան լավ է, որ նա առաջին հերթին մտածում է ծովի, այսինքն՝ ամբողջ տիեզերքի  մասին: Այն խառնաշփոթ  է  և այնպես է փոթորկվում, որ թվում է,  թե ձկներով է բնակեցված, այլ ոչ թե մարդկանցով: Ուստի Քրիստոս, «Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է ծով նետված ուռկանի, որ ամեն տեսակ բան է հավաքել» (Մատթ․ 13։47) ասելով, բացատրում է, որ իրական կյանքը ծով է։
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

2-3. «Սկսելով իր խոսքը՝ Դանիելն ասաց. «Ես իմ գիշերվա տեսիլքում տեսա, որ ահա երկնքի չորս հողմերը մարտնչում էին մեծ ծովի վրա»։ [2] «Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից ՝ մեկը մյուսից տարբեր»։ (Սինոդական թարգ․)
   
   Համաձայն այս գլխի 23 համարի  («Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագավորություն պիտի լինի երկրում, որ այն ավելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագավորությւնները» (Դան. 7։23)) խոսքերի՝ մարգարեի տեսած չորս գազաններից յուրաքանչյուրը մի հայտնի թագավորության խորհրդանիշ է: Կենդանիների պատկերի ներքո նրանց ներկայացումը համապատասխանում է ինչպես Աստվածաշնչի Հինկտակարանյան (այստեղ զորահրամանատարները, իշխանները, ազգերի բարձրագույն տիրակալները պատկերված են կենդանիների պատկերի ներքո (Ես. 34։6–8, Եզեկ. 39։18)), այնպես էլ արտաաստվածաշնչյան սիմվոլիկային: Օրինակ՝ Զենդավեստում Պարսկական թագավորության պահապան ոգին ներկայացված է որպես սրածայր եղջյուրներով խոյ: «Կենդանիներ դուրս են գալիս ծովից», այսինքն՝ թագավորությունները ծագում են հեթանոսական աշխարհի խորքից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ես՝ Դանիէլս, գիշերային տեսիլքում տեսնում էի,
(Արարատ թարգ․ 7։2) Դանիելն ասաց. «Գիշերը տեսիլքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի չորս հողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։
(Գրաբար) Ես Դանիէլ տեսանէի՛’ի տեսլեան գիշերոյ. և ահա չո՛րք հողմք երկնից բախէին զծով մեծ։