Դանիելի մարգարեության մեկնություն 9(8):17

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ նա եկաւ կանգնեց այնտեղ, ուր ես էի կանգնած: Նրա գալու ժամանակ ես ապշեցի եւ ընկայ երեսիս վրայ: Նա ասաց ինձ. «Իմացի՛ր, մարդո՛ւ որդի, որ տեսիլքդ ժամանակի վախճանի մասին է»։
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
   

Ա. Լոպուխին

17-18. «Եվ նա եկավ այն տեղը, որտեղ ես կանգնած էի, և երբ որ նա եկավ, ես սարսափահար եղա ու ընկա երեսիս վրա, և նա ինձ ասաց. «Իմացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վերաբերում է ժամանակների վախճանին»»։ [17] «Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես անգիտակից, երեսիս վրա պառկած էի գետնին. բայց նա դիպավ ինձ ու ինձ կանգնեցրեց իմ տեղում»։ (Սինոդական թարգ․)
   
   Ըստ Գաբրիելի, տեսիլքը վերաբերում է «ժամանակների վախճան»–ին (Դան. 8։19): Բայց ինչպես ցույց են տալիս Դան․ 8։20–23 համարները, «ժամանակների վախճան» ասելով նկատի է առնվում Հին կտակարանի ժամանակաշրջանի ավարտը, որի շրջանում էլ ընկնում է «ամբարտավան թագավոր» Անտիոքոս Եպիփանեսի գործունեությունը: Եվ միայն 10–12 գլուխների տեսիլքը (այստեղ երրորդ միապետությունից դուրս եկող հինկտակարանյան Աստծո սրբերի թշնամին հստակ ներկայացվում է որպես Եկեղեցու վերջին թշնամու՝ նեռի  նախատիպ) հաշվի առնելով՝ արդյո՞ք պետք է եզրակացնենք, որ 8–րդ գլխի տեսիլքում քողարկված կերպով դիտարկվում է Աշխարհի վախճանի ժամանակ Եկեղեցու բարդ իրավիճակը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ նա եկաւ կանգնեց այնտեղ, ուր ես էի կանգնած: Նրա գալու ժամանակ ես ապշեցի եւ ընկայ երեսիս վրայ: Նա ասաց ինձ. «Իմացի՛ր, մարդո՛ւ որդի, որ տեսիլքդ ժամանակի վախճանի մասին է»:
(Արարատ թարգ․ 8։17) Եվ նա եկավ կանգնած տեղիս մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վախճանի ժամանակի համար է։
(Գրաբար) Եւ եկն եկաց ուր ե՛սն կայի. և’ի գալն նորա՝ յիմարեցայ և անկայ’ի վերայ երեսաց իմոց. և ասէ ցիս.’Ի մի՛տ առ որդի մարդոյ՝ զի տակաւին’ի ժամանակս վախճանի է տեսիլդ։