Սուրբ Եփրեմ Ասորի
Գիտի, թե ինչ կա խավարում, և լուսը նրա հետ է:
«Նա բացայայտում է խորին և ծածուկ բաները», այսինքն` երազը և երազի մեկնաբանությունը, և նույնիսկ երեկոյան արքայի ունեցած մտքերը: «Գիտի, թե ինչ կա խավարում», քանզի նա գիտի այն ամենը, ինչ կատարվում է, երբ միտքը մոլորվում է, որն էլ ներկայացված է խավարի պատկերով: «Եվ լույսը նրա հետ է», այսինքն` գիտի նաև այն, ինչ արդարներն անում են գիտելիքների հետ, որոնք ներկայացված են լույսի պատկերով:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Գիտի, թե ինչ կա խավարում, և լուսը նրա հետ է:
Այնուհետև տե՛ս՝ Դանիելը իմաստություն ստացել էր գիտությունի՞ց, թե՞ բնությունից: Այդ մասին հենց ինքն է ասում. «Նա բացահայտում է խորին և ծածուկ բաները»: Չի ասում «գտնում» է, այլ ասում է` ուրիշներին բացահայտում է այն, ինչը մեզ համար խորին ու ծածուկ է, և ինչը մեզանից բաժանված ու թաքնված է երկար ժամանակով: «Գիտի, թե ինչ կա խավարում, և լույսը նրա հետ է»: Տե՛ս, թե ինչ է ասում նա: Նույնն է ասում նաև Դավիթը. «Ինչպես նրա խավարն է, այնպես էլ նրա լույսն է» (Սաղմ. 139։12), քանզի այստեղ խոսում է գիտելիքի խորության մասին, կա՛մ այն պատճառով, որ նույնիսկ եթե մութ էլ լինի, Նրա համար խավար չկա, կա՛մ էլ, որ հենց Ինքն է լույսը: Նա ինչպե՞ս գիտի, թե ինչ կա խավարում: Նա գիտի իր հետ լույս ունեցողի նման: «Լույսը միշտ բնակվում է Նրա հետ,– ասում է մարդակերպը:– Ինչպես ճրագ ունեցողի համար որևէ մութ բան չկա, այնպես էլ Աստծո համար. կամ նույնիսկ ավելին (Նրա համար ոչ մի մութ բան չկա). ինչպես նրա համար, ով իր աչքերում լույս ունի և այն միշտ իր հետ է տանում: Հենց Նա Ինքն է լույսը»:
Ա. Լոպուխին
«Նա բացահայտում է խոր և ծածուկ բաները, գիտի, թե ինչ կա խավարում, և լույսը Նրա հետ է բնակվում»։(Սինոդական թարգ․) [22]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):21
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) գիտի, թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը նրա հետ է:
(Արարատ թարգ․ 2։22) Նա է խոր և ծածուկ բաներ հայտնողը, գիտի մթի մեջ եղածը, և լույսը նրա մոտ է բնակվում։
(Գրաբար) ինքն յայտնէ զխորինս՝ և զգաղտնիս. գիտէ՛ որ կայ’ի խաւարի և լոյս ընդ նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: