Երեմիայի մարգարեության մեկնություն 13:16

Ա. Լոպուխին

«Փա՛ռք տվեք ձեր Տեր Աստծուն, քանի դեռ Նա խավար չի բերել, և քանի դեռ ձեր ոտքերը չեն սայթաքել խավարի լեռների վրա. այդ ժամանակ դուք կսպասեք լույսի, բայց Նա այն կվերածի մահվան ստվերի ու կդարձնի խավար»։ (Սինոդակ. թարգմ.) [16]
   
    «Փառք տալ Աստծուն» արտահայտությունը, ըստ մարգարեի, ոչ միայն նշանակում է Աստծուն փառաբանել, այլև Նրա առաջ խոստովանել սեփական անարդարությունը և հեռանալ չար գործերից (Մարկ․ 2:2):
 «Մթությունն ու խավարը», այսինքն՝ հանկարծակի վրա հասնող գիշերը վախեցնում է Հրեաստանի լեռներով ճամփորդողին, որտեղ նա հեշտությամբ կարող է ընկնել և վնասվել:
---------------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել: Լոյս պիտի ակնկալէք, իսկ այնտեղ մահուան ստուերներ են. ձեզ դնելու են խաւարի մէջ:

(Արարատ թարգմ.) Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։

(Գրաբար)  Տուք Տեառն Աստուծոյ ձերում փառս, մինչ չեւ խաւարեալ եւ գայթագղեալ ոտից ձերոց ի վերայ խաւարին լերանց։ ակն ունիցիք լուսոյ, եւ անդ ստուերք մահու. եւ դնիցիք ի խաւարի։