Երեմիայի մարգարեության մեկնություն 14:1

Ա. Լոպուխին

«Տիրոջ խոսքը, որը հասավ Երեմիային երաշտի մասին»։ (Սինոդական թարգմ.) [1]
   
    Մարգարեն պատկերում է հրեաների երկրի երաշտը: Անձրևի պակասից մեծապես տառապում են ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիները:
Այստեղ, ամենայն հավանականությամբ, նշվում է այսպես կոչված ուշ անձրևի բացակայության մասին, որը տեղում է վաղ գարնանը: Այս անձրևի բացակայությունը շատ վտանգավոր էր երկրի համար, որտեղ ամբողջ բերքը կախված էր հենց դրանից: Բացի այդ, այս անձրևը լցնում էր նաև Պաղեստինի տարբեր ջրամբարները, քանզի առանց դրա ամռանը բոլորը պետք է տառապեին ծարավից (Հովել 1։17−20):

---------------------------------------

[1] (Էջմիածին թարգմ.) Տիրոջ խօսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին:

(Արարատ թարգմ.) Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։

(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա վասն երաշտութեան անձրեւի։