Երեմիայի մարգարեության մեկնություն 14:20

Ա. Լոպուխին

«Մենք գիտենք, Տե՛ր, մեր ամբարշտությունը, մեր հայրերի անօրինությունը. որովհետև մենք մեղանչել ենք Քո առաջ»։ (Սինոդական թարգմ.)[20]
 
   Հրեաների՝ Աստծու առաջ ունեցած մեղավորության մի մասը հենց իրենցն էր, իսկ մյուս մասը ժառանգվել էր նախնիներից:

---------------------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Տէ՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը եւ մեր հայրերի անիրաւութիւնները, քանզի մեղք գործեցինք քո առաջ:

(Արարատ թարգմ.) Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։

 (Գրաբար) Ծանեաք Տէր զմեղս մեր, եւ զանիրաւութիւնս հարց մերոց. զի մեղաք առաջի քո։