Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։
Երեմիա մարգարեն միշտ այսպես է կոչում Աստծուն: Ինչո՞ւ է այսպես անվանում։ Որովհետև ամեն ինչ կյանք է ստանում Նրանից, Ում ոչինչ չի պակասում:
Ա. Լոպուխին
«Դո՛ւ ես, Տեր, Իսրայելի հույսը. Քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն. «Ինձնից հեռացողները պիտի գրվեն հողի վրա, որովհետև լքեցին Տիրոջը՝ կենդանի ջրի Աղբյուրին։ (Սինոդակ. թարգմ.) [13]
Որքան հեշտությամբ ավազի վրայի գրվածն է հարթվում, այդքան արագ էլ անհետանում է Աստծուց հեռացողների բարօրությունը:
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգմ.) բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն: Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբիւրը:
(Արարատ թարգմ.) Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։
(Գրաբար) ակնկալութիւն Իսրայէլի Տէր։ ամենեքեան որ թողին զքեզ՝ ամաչեսցեն. հեռացեալքն՝ յերկրի գերեսցին, զի թողին զՏէր զաղբեւր ջրոյ կենաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: