Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:20
Ա. Լոպուխին
«Թող աղաղակ լսվի նրանց տներից, երբ որ նրանց վրա հանկարծակի զորագնդեր բերես. որովհետև նրանք փոս են փորում, որ բռնեն ինձ, և թաքուն որոգայթներ լարեցին իմ ոտքերի տակ»։ (Սինոդական թարգ․) [22]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:18
-----------------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին:
(Արարատ թարգմ.) Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։
(Գրաբար) Եղիցի գոյժ ի տունս նոցա. զի ածիցես ի վերայ նոցա յանկարծակի աւազակս. զի բանս ի գործ արարին՝՝ ունել զիս, եւ որոգայթս թաքուցին ինձ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: