Երեմիայի մարգարեության մեկնություն 22:21

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Խօսեցի քեզ հետ, երբ դու սխալուեցիր  եւ ասացիր, թէ՝ քեզ չեմ լսի: Քո մանկութիւնից սկսած դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին:
    
    «Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր և ասացիր, թե՝ քեզ չեմ լսի», այսինքն՝ ես հայտարարեցի վերահաս աղետների մասին, իսկ նրանք մերժեցին բանավոր կերպով արված հորդորը:
    «Եվ ասացիր, թե՝ քեզ չեմ լսի»։ Եվ այն, ինչը նախկինում առաքինի բնույթ ուներ, այժմ վատնված է. երբ հարվածեց նրանց, այդ ժամանակ սկսեցին Նրան որոնել: Իհարկե, ցավի մեջ գտնվող մեկը կարող է նաև չլսել, բայց դու միշտ ես այդպիսին եղել և ոչ թե  միայն  հիմա։
    

Ա. Լոպուխին

«Ես քեզ ասացի Քո բարգավաճման ժամանակ. բայց դու ասացիր. «Չպիտի լսեմ»։ Այդպիսին է եղել քո պահվածքը դեռևս քո երիտասարդությունից ի վեր, երբ որ դու չէիր լսում Իմ ձայնը»։ (Սինոդական թարգմ.) [21]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20
-------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Խօսեցի քեզ հետ, երբ դու սխալուեցիր եւ ասացիր, թէ՝ քեզ չեմ լսի: Քո մանկութիւնից սկսած դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին:
(Արարատ թարգմ.) Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. Չպիտի լսեմ։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։
(Գրաբար) Խաւսեցայ ընդ քեզ ի սխալելն քում. եւ ասացեր թէ ոչ լուայց քեզ։ այդ է ճանապարհ քո ի մանկութենէ քումմէ, զի ոչ լուար բարբառոյ իմոյ։