Երեմիայի մարգարեության մեկնություն 22:29

Սուրբ Եփրեմ Ասորի

Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները:
    
    Այս խոսքերը կապված են ավելի վերևում ասված բառերի հետ, որտեղ մարգարեն դատապարտում է հրեաներին դաժանասրտությունը՝ ասելով. «Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր և ասացիր, թե՝ քեզ չեմ լսի»։ Մարգարեն այստեղ հիանալի է խոսում, քանզի երկրին իր խոսքերը լսելու է կանչում, քանի որ հրեաները, որ պետք է լսեին մարգարեական խոսքերը, նմանվել էին անզգա երկրի: Նրանք նույնքան խուլ էին, որքան երկիրը: Երբ մարգարեն խոսում էր, թվում էր, թե երկրի հետ է խոսում: Հրեաները չէին լսում այն, ինչ Երեմիան ասում էր նրանց:
    

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները:
    
    Քանի որ մարդկանցից ոչ մեկը չէր լսում, ուստի նա դիմում է անշունչներին: Ի՞նչ է նշանակում «մերժված» (ἐκκήρυκτον): «Պատվից զրկված»,– ասում է նա: Ակյուղասը դա անվանում է «չբազմապատկվող» (ἀναύξητον), իսկ Սյումաքոսը`«դատարկ, օտարված» (ἀπηλλοτριωμένον)։
    

Ա. Լոպուխին

«Օ՜, երկիր, երկիր, երկիր, լսի՛ր Տիրոջ խոսքը»։ (Սինոդական թարգմ.) [29]
    
    Սա երկրին, այսինքն՝ ժողովրդին, ուղղված եռակի հորդոր է, որն էլ զորացնում է ունկնդիրների ուշադրությունը:

 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:20

-------------------------------

[29](Էջմիածին թարգմ.) Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները:
(Արարատ թարգմ.) Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Տիրոջ խոսքը։
(Գրաբար) Երկիր, երկիր, երկիր, լուր զպատգամս Տեառն։