Երեմիայի մարգարեության մեկնություն 22:7

Սուրբ Եփրեմ Ասորի

Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ:
   
   Մարգարեն խոսում է կա՛մ թագավորի տան, կա՛մ նրա պալատի, կա՛մ էլ այն քաղաքի մասին, որտեղ վերջինս թագավորում է, քանզի Տերը պատրաստվում է դրանցից մեկն ավերակ դարձնել։ Նա Երուսաղեմը Գաղաադ օտար անունով է անվանում, որպեսզի ցույց տա, որ նրա բնակիչները Աստծո համար օտար են դարձել:  Իսկ  ընտրյալ մայրիներ անվանում է Հուդայի իշխաններին և քահանաներին:

   

Ա. Լոպուխին

«Եվ քո դեմ կպատրաստեմ կործանողների՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո լավագույն մայրիները և կգցեն կրակի մեջ»։ (Էջմիածին թարգմ.) [7]
 
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:1

---------------------------------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) Քո դէմ կը հանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կը կոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կը նետեն կրակի մէջ:
(Արարատ թարգմ.) Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն։
(Գրաբար) Եւ հանից ի վերայ քո սատակիչս՝ զայր եւ զտապար իւր, եւ կոտորեսցեն զընտիր ընտիր մայրից քոց, եւ արկցեն ի հուր։