Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ «Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան»,
«Այս օրերին»։ Սա ասում է նաև Եզեկիելը (18:2–3): Սակայն, ասա՛ ինձ, նախկինում երբևէ նման բան եղե՞լ է, երբևէ նման անարդարություն եղե՞լ է: Երբ հայրերը մեղք գործեցին, արդյո՞ք մեկ ուրիշը պատժվեց: Ասա՛, ինչպե՞ս կարող է սա փոխանցվող լինել: Եկեք խորամուխ լինենք ասվածի մեջ: Ոչ թե ասաց, որ «Դա չի լինի», այլ ասաց, որ «չեն ասելու»: Այսպես վարվեց, որպեսզի ցույց տա, որ դա նախկինում չի եղել: Եթե նա ասեր՝ «Այդ օրերում դա չի լինի», ապա հստակ ցույց կտար, որ դա նախկինում եղել է: Իսկ եթե ասում է՝ «Այս օրերին չեն ասելու», ապա, պետք է նշել, որ սա նրանց աղավաղված ու սխալ հասկացողության արտահայտությունն է:
Ա. Լոպուխին
Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ «Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան», (Սինոկան թարգմ.) [29]
Թթու, խակ խաղողի պտուղները ատամների վրա (կամ բերանում) տտիպության զգացում են առաջացնում։ «Հայրերը կերան…» ասույթի իմաստը հետևյալն է. մեղքերի համար պատիժը միշտ չէ, որ ընկնում է հենց մեղավորների վրա, այլ այն ընկնում է նաև նրանց սերունդների վրա, որոնք, սակայն, ոչ թե ակամա են տառապում, այլ այն պատճառով, որ Տերը նրանց մեջ էլ է տեսնում իրենց նախնիների ունեցած նույն մեղքերը (Ելք 20:5, 34:7)։ Այսպիսով՝ կա ոչ միայն անհատական, այլ նաև ընդհանրական՝ ընտանիքի, տոհմի, սերնդի, մարդկանց և պետության մեղք: Նման մեղքը աստիճանաբար աճում է, ինչպես ցանկացած սաղմ, որն աստիճանաբար աճում է մինչև լրիվ հասունանալը, և հետո արդեն նրա վրա է ընկնում պատիժը: Այսպիսով՝ Երեմիայի ժամանակակիցները ստիպված էին զգալ իրենց կողմից ավարտին հասցված իրենց նախնիների սխալ քաղաքականության բոլոր սարսափելի հետևանքները:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27
----------------------------------
[29](Էջմիածին թարգմ.) Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ «Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առան»,
(Արարատ թարգմ.) - Այն օրերին այլևս չեն ասի. Հայրերն ազոխ կերան, որդիների ատամները թմրեցին։
(Գրաբար) Յաւուրսն յայնոսիկ մի եւս ասիցեն՝ թէ հարքն ազոխ կերան, եւ որդւոց ատամունք առին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: