Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խօսեցի քեզ հետ՝ Յուդայի երկրի արքայ Յոսիայի օրերից մինչեւ այժմ.
Հեղինակը բերում է Երեմիա 36:2 համարը և ասում, այսինքն՝ բոլոր աղետները, որոնց ես մտածում եմ ենթարկել նրանց։ Տեսե՛ք, թե որքան մարդասեր և հոգատար է Աստված: «Քանի որ նրանք չէին ցանկանում համբերատար կերպով մաս–մաս լսել (Իմ սպառնալիքները), ուստի հավաքի՛ր,– ասում է նա,– այդ ամենը և մեծացրո՛ւ վախը, որպեսզի գոնե այս կերպ նրանք ուղղվեն: Հիշե՛ք խոստումը. մենք առաջարկեցինք ապացուցել, որ նրանք իրենք կոչնչացնեին գրքերը, եթե գիտակցեին այժմ կատարվող ամեն ինչը:
Ա. Լոպուխին
«Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որոնք Ես ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին ու բոլոր ժողովուրդների մասին՝ այն օրից, երբ Ես սկսեցի խոսել քեզ հետ՝ Հովսիայի օրերից մինչև այսօր»։ (Սինոդական թարգմ.) [2]
Երեմիան, անկասկած, նախկինում էլ էր իր ճառերից մի քանիսը գրի առել: Սակայն հիմա նա այս բոլոր, գրեթե բացառապես սպառնական բնույթ ունեցող, ճառերը մեկ գրքի մեջ է գրի առնում: Ինչո՞ւ հենց այդ ժամանակ դրա անհրաժեշտությունն առաջացավ. սրա մասին մենք կարող ենք հետևյալն ասել. նախ՝ երկու տասնամյակների ընթացքում նրա կողմից արտասանած ճառերից շատերը, ըստ երևույթին, արդեն սկսել էին իրականանալ, եթե արդեն չէին իրականացել, և այս հանգամանքը պետք է որ հատկապես ուժեղ տպավորություն թողներ նրանց վրա, ում համար դրանք նախատեսված էին։ Երկրորդ, ինքը՝ Երեմիան, այժմ չէր կարող բաց խոսել ժողովրդի առաջ (համար 5), ուստի նման պարագայում Բարուքի կողմից նրա ճառերի ընթերցումը պետք է փոխարիներ մարգարեի բանավոր քարոզին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1
----------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) «Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խօսեցի քեզ հետ՝ Յուդայի երկրի արքայ Յոսիայի օրերից մինչեւ այժմ.
(Արարատ թարգմ.) «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։
(Գրաբար) Առ դու քեզ քարտէս մատենի, եւ գրեա ի նմա զամենայն զբանս՝ զոր հրաման ետու քեզ ի վերայ Իսրայէլի, եւ ի վերայ Յուդայ, եւ ի վերայ ամենայն ազգաց՝ յաւրէ յորմէ խաւսեցայ ես ընդ քեզ՝ յաւուրցն Յովսիայ արքայի Յուդայ եւ մինչեւ ցայսաւր.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: