Երեմիայի մարգարեության մեկնություն 36:29

Ա. Լոպուխին

«Իսկ Հուդայի Հովակիմ թագավորին ասա՛. «Այսպես է ասում Տերը. «Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. «Ինչո՞ւ ես դու գրել նրա վրա՝ անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և պիտի ավերի այս երկիրն ու կործանի մարդկանց և անասուններին»»։  (Սինոդական թարգմ.) [29]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:27

-----------------------------------------

[29](Էջմիածին թարգմ.) Իսկ Յուդայի երկրի Յովակիմ արքային էլ կ՚ասես, թէ այսպէս է ասում Տէրը. «Դու վառեցիր մատեանն այն եւ ասացիր՝ «Ինչո՞ւ նրա մէջ գրեցիր ու յայտնեցիր, թէ բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից»»»:
(Արարատ թարգմ.) Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. Տերն այսպես է ասում. «Դու այրեցիր այս մագաղաթը՝ ասելով. «Ինչո՞ւ ես նրա վրա գրել, թե անպատճառ պիտի գա Բաբելոնի թագավորը և ավերի այս երկիրը և նրանից վերացնի մարդ ու անասուն»»։
(Գրաբար) Եւ ցՅովակիմ արքայ Յուդայ ասասցես. Այսպէս ասէ Տէր. Դու՝ այրեցեր զմատեանն զայն եւ ասացեր, թէ ընդէ՞ր գրեցեր ի նմա՝ եւ ասացեր, մտանելով մտցէ արքայն բաբելացւոց. եւ ջնջելով ջնջեսցէ զերկիրդ զայդ. պակաս արասցէ ի դմանէ զմարդ եւ զանասուն։