Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բոլոր զօրապետները, Կարէի որդի Յովնանը, Օսէի որդի Յեզոնիան եւ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծերը, մօտեցան ու ասացին Երեմիա մարգարէին.
Նրանք իրենց անարժան են համարում՝ պատասխան ստանալու, քանի որ հաճախ չեն հավատացել այդ խոսքերին: Ուստի ասում են. «Ողորմի՛ր մեզ, թեև մենք արժանի չենք»:
Ա. Լոպուխին
1–6. «Եվ բոլոր զորապետներն ու Հոհանանը՝ Կարեի որդին, և Հեզոնիան՝ Ովսեիայի որդին, և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան»: [1] «Եվ ասացին Երեմիա մարգարեին. «Թող քո առաջ ընդունելի լինի մեր աղաչանքը, աղո՛թք արա մեզ համար քո Տեր Աստծուն այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ քո աչքերը տեսնում են մեզ»»։ «Որպեսզի Տերը՝ քո Աստվածը, ցույց տա մեզ ա՛յն ճանապարհը, որով մենք պետք է գնանք, և ա՛յն, ինչ մենք պետք է անենք»։ «Եվ Երեմիա մարգարեն ասաց նրանց. «Լսում եմ, աղոթք կանեմ ձեր Տեր Աստծուն ձեր խոսքերի համեմատ, և այն ամենը, ինչ Տերը պատասխանի ձեզ, կհայտնեմ ձեզ, ձեզնից ոչ մի բառ չեմ թաքցնի»»։ «Նրանք ասացին Երեմիային. «Թող Տերը հավատարիմ և ճշմարիտ վկա լինի մեր մեջ այն բանի համար, որ մենք իսկապես անելու ենք այն ամենը, ինչի համար որ քեզ մեզ մոտ կուղարկի քո Տեր Աստված»»: «Թե՛ լավ լինի դա, թե՛ վատ, միևնույն է մենք պիտի հնազանդվենք մեր Տեր Աստծո ձայնին, Որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ հնազանդ լինենք մեր Տեր Աստծո ձայնին»։ (Սինոդական թարգմ.)
Եգիպտոս մեկնելուց առաջ հրեա առաջնորդները որոշում են պարզել Աստծո կամքը և դիմում են Երեմիա մարգարեին: Նրանք խնդրում են իրենց համար աղոթել Աստծուն, որպեսզի Տերն իրենց ասի, թե ինչ պետք է անեն: Միևնույն ժամանակ, նրանք խոստանում են, որ անպայման կանեն այնպես, ինչպես Աստված իրենց կասի:
------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Բոլոր զօրապետները, Կարէի որդի Յովնանը, Օսէի որդի Յեզոնիան եւ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծերը, մօտեցան ու ասացին Երեմիա մարգարէին.
(Արարատ թարգմ.) Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան
(Գրաբար) Եւ մատեան ամենայն զաւրավարք զաւրացն, եւ Յովնան որդի Կարէի, եւ Յեզոնիա որդի Ովսէի, եւ ամենայն ժողովուրդն ի փոքուէ մինչեւ ցմեծամեծս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: