Սուրբ Եփրեմ Ասորի
այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար: Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին»: Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին:
Մարգարեն փղշտացիներին անվանում է կապադովկիացիներ, քանի որ նրանք գաղթել են մոտակա կղզիներից և սկսել են բնակվել Պաղեստինի ծովափի երկայնքով: Սա մեզ ցույց է տալիս նաև Ամոս մարգարեն՝ ասելով. «Մի՞թե Իսրայելը չէ, որ դուրս է բերվել Եգիպտոսի երկրից, իսկ Կապադովկիայից եկած օտարերկրացիները և սիրիացիները` Ռովայից (Կյուրոս)» (Ամովս 9:7):
Սուրբ Հովհան Ոսկեբերան
այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար: Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին»: Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին:
Եվ պատահածից հետո էլ չե՞ս փրկում: Հայտարարեց, որպեսզի հաստատի ամայացումն ու կուռքերի ոչնչացումը:
Այդպես է անվանում հարևան ծովի կղզիները, որովհետև կղզիներից այնտեղ էին տեղափոխվել պատերազմի ենթարկվածները: Ոչնչացնելով նախկինում այնտեղ ապրածներին՝ նրանք մնացին այդ վայրում: Խոսում է Կապադովկիայի մասին, քանի որ (դրանից դուրս եկողները) հաղթանակ տարան և որոշեցին հաստատվել այնտեղ: Մեկ այլ մարգարեի միջոցով էլ է այդպես ասում. «Կապադովկիայից դուրս բերեց օտարերկրացիներին»:
Ա. Լոպուխին
«Այդ օրվանից գալիս է բոլոր փղշտացիներին բնաջնջելու, Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին ոչնչացնելու համար, որովհետև Տերը պիտի կործանի փղշտացիներին` Կափթոր կղզում մնացածներին»։: (Սինոդական թարգմ.) [4]
Կաֆտոր կղզու մնացորդը: Սա փղշտացիներին տրված անունն է, քանի որ փղշտացիների երկրի բնակչության մի զգալի մասը կազմում էին Կաֆտոր կամ Կրետե կղզուց ժամանած եկվորները (Ամովս 9:7): Ուրիշ մեկնաբանությունների համաձայն՝ Կաֆտոր անվանվում էր Եգիպտոսի դելտայի մերձակայքում գտնվող Միջերկրական ծովի ափի մի հատվածը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 47:1
------------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար: Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին»: Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին:
(Արարատ թարգմ.) այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթոր ծովեզրի մնացածներին։
(Գրաբար) յաւուրն յորում գայցէ կորուսանել զամենայն այլազգիսն։ Եւ կորուսից զԾուր եւ զԾայդան, եւ զամենայն մնացորդս աւգնականութեան նոցա։ զի սատակեսցէ Տէր զայլազգիս զմնացորդս կղզեացն՝ եւ զԳամրաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: