Սուրբ Եփրեմ Ասորի
29–30. Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա: «Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը: - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս չգործեց:
Այս նույն բանն է ասում նաև Եսային (տե՛ս. 16:6): Երկու մարգարեներն էլ մեկ նպատակ ունեն՝ մովաբացիների համար սահմանված պատժի մեջ ցույց տալ Աստծո ճշմարտացիությունը: Արդար կլիներ, որ հպարտները խոնարհվեին, իսկ իրենց մերձավորների կրած նեղությունների վրա ուրախացողները տառապեին:
Ա. Լոպուխին
«Մենք լսել ենք Մովաբի հպարտության, չափազանց հպարտության, նրա մեծամտության և նրա ամբարտավանության ու նրա գոռոզության և նրա սրտի բարձրամտության մասին»։ (Սինոդական թարգմ.) [29]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 48։1
------------------------------------
[29](Էջմիածին թարգմ.) Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա:
(Արարատ թարգմ.) Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։
(Գրաբար) Լուայ զհպարտութիւնն Մովաբու. զի հպարտացաւ յոյժ բարձրութիւն նորա՝ եւ հպարտութիւն իւր՝ եւ ամբարտաւանութիւն իւր։ եւ բարձրացաւ սիրտ նորա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: