Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
«Եվ նրանց տները կանցնեն ուրիշներին, նույն կերպ էլ` արտերը և կանայք. քանի որ Ես ձեռքս մեկնելու եմ այս երկրի բնակիչների վրա»,— ասում է Տերը:
«Ես այն կլցնեմ (կամ կթափեմ) փողոցի երեխաների և երիտասարդների վրա. կբռնվեն ամուսինը կնոջ, ծերը` տարիքն առածի հետ: Եվ նրանց տները կանցնեն ուրիշներին, նույն կերպ էլ` արտերը և կանայք. քանի որ Ես ձեռքս մեկնելու եմ այս երկրի բնակիչների վրա»,— ասում է Տերը: Մի կողմից` մարգարեն եկող քաղդեացուն հոգով պատվիրում է, որպեսզի նա երեխաների վրա թափի Տիրոջ բարկությունը և չխնայի նույնիսկ մանկական անմեղ տարիքում գտնվողներին, մյուս կողմից էլ` պատմում է այն մասին, որ միաժամանակ այն կհասնի նաև դիմադրության համար զենք վերցրած երիտասարդների միավորված խմբին: Որովհետև կբռնվեն ամուսինը կնոջ, ծերը` տարիքն առածի հետ, քանզի իրար ամենամոտ մարդիկ միասին հավասարապես գերությունը կզգան: Այսպիսով` ծերությունը վերջին տարիքը չէ. այն պատկանում է տարիքն առած մարդկանց, որոնց մեր լեզվում անվանում ենք depositos (իր դարն ապրած) և decrepitos (խոր ծերության հասած, զառամյալ): Հաջորդիվ գերության նեղությունների հետևանքով «նրանց տները կանցնեն ուրիշներին, նույն կերպ էլ` արտերը և կանայք»: Թե՛ կանայք, և թե՛ գույքը կփոխանցվեն թշնամիներին: Այն ամենը, ինչը մենք բառացիորեն Երուսաղեմին ենք վերագրում, հոգևոր իմաստով կարող ենք առնչել նաև եկեղեցուն, եթե դա բարկացնում է Աստծուն:
Ա. Լոպուխին
««Եվ նրանց տները պիտի անցնեն ուրիշներին, ինչպես դաշտերն ու կանայք. որովհետև Ես պիտի երկարեմ Իմ ձեռքը այս երկրի բնակիչների վրա, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[12]
Ինքը մարգարեն այնքան է լցված աստվածային բարկության հրով, որ այլևս չի կարողանում այն իր մեջ պահել ու այժմ բոլորի համար կործանում է կանխատեսելու:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրանց տները, նրանց արտերի ու կանանց հետ միասին, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի, - ասում է Տէրը, - պէտք է պատժեմ այդ երկրի բնակիչներին:
(Արարատ թարգ․) Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ ըմբռնեսցին տունք նոցա ի ձեռս աւտարաց, անդք եւ կանայք նոցա ի միասին։ զի ձգեցից զձեռն իմ ի վերայ բնակչաց երկրին այնորիկ՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: