Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
«Այն ժամանակ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից,
Մենք տեսնում ենք, որ մեր ժամանակներում կատարվել է այն ամենը, ինչ նկարագրում է մարգարեական խոսքը։ Ասվածները կատարվեցին ոչ միայն Երուսաղեմի հանդեպ (որը դրանք կրեց քաղդեացիներից և հռոմեացիներից), այլ նաև ամբողջ աշխարհի, այնպես որ արցունքները չորացան, և ամեն տեղ լցվեց մեռելների ոսկորներով: Եվ քանի որ, հնագույն սովորության համաձայն, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց ոսկիները և որոշ զարդեր թաքցնում էին գերեզմաններում, ապա շահամոլությունն էլ նրանց հանում է հողից, այնպես որ դրանք հայտնվում են բաց երկնքի տակ` ի տես ամենքի: Հուդայի բոլոր թագավորների, նրա իշխանների, քահանաների ու մարգարեների, ինչպես նաև Երուսաղեմում բնակված բոլոր մարդկանց ոսկորները հանվեցին գերեզմաններից և բացվեցին արևի, լուսնի և բոլոր աստղերի առաջ այն բանի համար, որ նրանք տեսանելի լինեն նրանց, որոնց ծառայեցին` Աստծուն թողնելով և դեպի աղբը շրջվելով, քանզի այդպես անելով` նրանք տեղավորվեցին հող ու մոխրի մեջ: Եթե ամբողջ ժողովրդից մեկը փախչել կարողանար, ապա ուր էլ որ գնար, նա մահը նախընտրելու էր կյանքից, և մահվան մեջ էր տեսնելու անիծված հոգու բժշկում:
Ա. Լոպուխին
«Այն ժամանակ, - ասում է Տերը, - Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանների ոսկորները, և քահանաների ոսկորները, և մարգարեների ոսկորներն ու մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները դուրս կհանեն իրենց գերեզմաններից»: (Սինոդական թարգ․)[1]
Նվաճողները ավերում էին թագավորների և ազնվականների դամբարանները, որովհետև այնտեղ փնտրում էին թանկարժեք զարդեր, որ թաղված էին մահացածների հետ, կամ էլ, գուցե, վրեժխնդրությունից դրդված:
Մահացած կռապաշտները կվրդովվեն իրենց գերեզմանային խաղաղության մեջ, իսկ կենդանի մնացած հրեաները գերության կտարվեն:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Այն ժամանակ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից,
(Արարատ թարգ․) «Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանավորների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները կհանեն իրենց գերեզմաններից
(Գրաբար) Ի ժամանակին յայնմիկ՝ ասէ Տէր. Հանցեն զոսկերս թագաւորացն Յուդայ՝ եւ զոսկերս իշխանաց նոցա, եւ զոսկերս քահանայից, եւ զոսկերս մարգարէից, եւ զոսկերս բնակչացն Երուսաղէմի՝ ի գերեզմանաց իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: