Երեմիայի մարգարեության մեկնություն 8:4

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

«Ու դու կ՚ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. «Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում:
   

Նման մեծ չարիքներից հետո ապաշխարության կոչ է անում նրանց, ովքեր կարող էին մնալ, դարձի գալ է հորդորում և ապաշխարության տեղ է տալիս, քանի դեռ չի հասել այն, ինչով սպառնում է:
   

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

«Ու դու կ՚ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. «Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում:
   

  Ընկնելը բնորոշ է մարդուն։ Սակայն ընկած վիճակում մնալը անբնական է և աններելի, մանավանդ երբ սիրող Տիրոջ ձայնը ապստամբության կոչ է անում:
   

Ա.  Լոպուխին

 4–5 . «Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տերը. «Մի՞թե վայր ընկնելով` էլ վեր չեն կենա, և խոտորվելով ճանապարհից` էլ հետ չե՞ն դառնա»»։ [4] «Ինչո՞ւ է այս ժողովուրդը՝ Երուսաղեմը, համառ ուրացության մեջ գտնվում. նրանք ամուր կառչել են խաբեությանը և չեն ցանկանում դարձի գալ»։ (Սինոդական թարգ․)
   
  Հրեաները համառում են Տիրոջ հանդեպ իրենց դրսևորած հավատուրացության մեջ:

    Հրեաները ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ ապաշխարության անհրաժեշտությունը և շարունակում են գնալ անօրինության ճանապարհով:

--------------------------------
[4] (Էջմիածին թարգ․) «Ու դու կ՚ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. «Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում:
(Արարատ թարգմ․) «Ասա՛ նրանց,- այսպես էլ ասում է Տերը.- մի՞թե վայր կընկնեն ու էլ վեր չեն կենա, կամ կխոտորեն և էլ հետ չե՞ն դառնա։
(Գրաբար) Եւ ասասցես ցնոսա. այսպէս ասէ Տէր. Միթէ որ գլորին՝ ո՞չ յառնիցէ. կամ որ խոտորին՝ ո՞չ եւս դառնայցէ։