Սուրբ Հովհան Ոսկեբերան
Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը: Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ,
Նախկինում իր ասած «եղերամայրե՛ր կանչեք, և թող գան» արտահայտությանը սա ավելացրեց՝ հասկացնելով, որ դուք իզուր եք լացելու համար ուրիշներին կանչում, քանի որ ձեզ համար ավելի լավ կլինի, որ ինքներդ դա անել սովորեք, քանզի հրավիրված եղերամայրերն անբավարար կլինեն վնասվածների բազմության համար։
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
20-21. Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը: Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ, քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը ՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»:
Նախորդ մասում ասում էր. «Եղերամայրե՛ր կանչեք, և թող նրանք գան, և այս գործի վարպետների մոտ ուղարկեք, թող նրանք շտապեն»։ Հիմա էլ նրանց հետ որպես եկածների է խոսում, քահանաներին, ուսուցիչներին և բոլոր տղամարդկանց դատապարտելով է խոսում, որպեսզի այնպես, ինչպես այս մարդիկ դադարեցին ուսուցանել ժողովրդին, նույն կերպ էլ սրանք լսեն Տիրոջ ձայնը և ունկնդրեն Նրա բերանի խոսքերը և իրենց դուստրերին ու հարևաններին լաց լինել սովորեցնեն ու նրանց հետ խոսեն արցունքների պատճառների մասին. «որ մահը եկավ մեր պատուհանների միջով, ներխուժեց մեր տները»։ Չնայած սա կարելի է հասկանալ նաև հոգևորապես, այն իմաստով, որ հոգու կործանումը և մեղքերից ծագող մահը մտնում է բոլոր զգայարանների միջոցով: Սա կարելի է նաև բաբելոնացիների արշավանքի հետ կապված հասկանալ, քանի որ նրանց հարձակման ուժն ու արագությունն այնքան մեծ կլինեն, որ նրանք չեն սպասի, մինչև դռները բացվեն, այլ Երուսաղեմի տները քանդելու համար մուտք կգործեն պատուհաններով ու տանիքներով: Կորստյան են մատնվելու նաև դրսում գտնվող ու Երուսաղեմից դուրս եկող երեխաները, և այն երիտասարդները (նրանց մասին գրում է Հովհաննեսը), որոնք չեն գնացել դեպի կյանք տանող նեղ ու անձուկ ճանապարհով, այլ քայլել են այն ճանապարհներով, որոնց մասին գրված է. «Ինչքա՜ն լայն է դուռը, և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում» (Մատթ. 7:13):
Ա. Լոպուխին
«Ուրեմն, կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ունկնդրի Նրա բերանի խոսքը. և ձեր դուստրերին սովորեցրեք ողբալ, և մեկդ մյուսին` ողբի երգեր»։(Սինոդական թարգմ․) [20]
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: