Ա. Լոպուխին
«Ու նաև Հովակիմի` Հովսիայի որդու, Հուդայի թագավորի օրերին, մինչև Սեդեկիայի` Հովսիայի որդու, Հուդայի թագավորի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը` հինգերորդ ամսում»։ (Սինոդական թարգ․)[3]
«Ինչպես նաև», այսինքն՝ Երեմիային Տիրոջ հայտնությունը շարունակել է տրվել նաև հետագայում՝ Հովակիմի և այլոց օրերում: Հովաքազի և Հեքոնիայի կարճաժամկետ գահակալության շրջանները մարգարեն լռությամբ շրջանցում է, ինչը բնական է։ Սակայն ինչո՞ւ է այստեղ մարգարեի գործունեությունը սահմանափակվում Սեդեկիայի թագավորության 11-րդ տարվա 5-րդ ամսով: Այն դեպքում, երբ հայտնի է, որ այն շարունակվել է նաև այդ ժամանակաշրջանից հետո։ Շատ հավանական է, որ դրանով ակնարկվում է, որ Հրեական թագավորության անկումով ավարտվում է ժամանակի հուդայական հաշվարկը, հուդայական դարաշրջանը և, ըստ էության, Հրեական թագավորության անկման ժամանակներից սկսած՝ մարգարեն դադարում է իրեն հասարակական գործիչ համարել՝ այդ բառի ուղիղ իմաստով։ Ընդ որում՝ հնարավոր է, որ 3-րդ համարի տարեթիվը գլխավորապես վերաբերում է նրա գրքի 1-39-րդ գլուխներին և, հնարավոր է նաև, 46-51-րդ գլուխներին։
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին:
(Արարատ թարգ․) Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։
(Գրաբար) Եւ եղեւ յաւուրս Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Հրէաստանի, մինչեւ ի վախճան մետասաներորդի ամին Սեդեկիայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ՝ ցգերութիւնն Երուսաղէմի, յամսեանն հինգերորդի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: