Երեմիայի մարգարեության մեկնություն 3:11

Ա․ Լոպուխին

«Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժը` Իսրայելի դուստրն առավել արդար դուրս եկավ, քան հավատուրաց Հուդան»»։ (Սինոդական թարգ․)[11]
   
   Իսրայելի թագավորությունն ավելի քիչ է մեղավոր, քան Հուդայինը, իհարկե, առաջին հերթին այն պատճառով, որ նա առաջինն է զգացել Աստծուց հեռանալու պատասխանատվության ծանրությունը, և երկրորդ, որ Հուդայի թագավորության հպատակաները, իրենց մեջ աստվածահաճո տրամադրության պահպանման համար, ավելի շատ միջոցներ ունեին, քան Իսրայելի թագավորության հպատակաները։ Հուդայի թագավորությունում մշտապես օրինական աստվածապաշտություն էր կատարվում, օրինական քահանաներ և ոչ սակավ բարեպաշտ թագավորներ և մարգարեներ կային։ Թեկուզ  մարգարեները նաև Իսրայելի թագավորությունում էին հանդես գալիս, սակայն վերը նշված ամեն ինչից այն զրկված էր։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իսրայէլը, - ասում է ինձ Տէրը, - արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր, Արդարացոյց զանձն իւր ապստամբութիւնն Իսրայէլի առ ուխտազանցութեամբն Յուդայ։