Ա․ Լոպուխին
«Որովհետև Ես լսում եմ ասես մի ծննդկանի ձայն, ասես առաջին անգամ ծննդաբերողի հառաչ, Սիոնի դստեր ձայնը. նա հառաչում է` տարածելով իր ձեռքերը. «Օ՜, վա՜յ ինձ, հոգիս նվաղում է սպանողների առաջ»»։ (Սինոդական թարգ․)[31]
«Սիոնի դուստրը», այսինքն՝ Երուսաղեմի բնակչությունը, այնպես է տառապում և հառաչում, ինչպես առաջին անգամ ծննդաբերող կինը։
«Մարդասպաններ»−ն արդեն իսկ իրենց աղեղները հրեաների դեմ ուղղած անողոք թշնամիներն էին։
Հատուկ նկատառումներ։ Քննադատությունը 4−րդ գլխի մի քանի համարներ, մասնավորապես՝ 1 և 2, 3, 9, 10, 27−ը, ավելի ուշ շրջանում ավելացված հավելումներ է համարում։ Սակայն նրանց վավերականության ժխտման հիմքերը շատ աննշան են։ Օրինակ՝ Կոռնիլը ասում է, որ Եհովան 1−ին համարում հրեաներից բավականին քիչ բան է պահանջում․ Նա պարզապես պահանջում է վերացնել միայն «պղծությունները»։ Իր հետ խախտված ուխտի վերականգնման դեպքում՝ Եհովան կարող էր հրեաներից ավելին պահանջել։ Սակայն մենք պետք է նկատենք նաև այն, որ այդ ժամանակ Երեմիային դեռևս բավարար էր թվում ժողովուրդի՝ կուռքերից բաժանվելու համաձայնությունը, իսկ մնացածն էլ ժամանակի խնդիր էր: Մյուս համարների վավերականության դեմ քննադատները առաջ են քաշում դրանցում ճիշտ չափի բացակայությունը, սակայն այս հիմնավորումը, ինչպես բոլորը կհամաձայնեն, այդքան էլ ամուր չէ, որովհետև Երեմիան ոչ թե բանաստեղծություններ է գրել, այլ մարգարեություններ, որոնք միայն երբեմն՝ տեղ−տեղ էին բանաստեղծությունների ձև ստանում։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:19
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնուած կնոջ ձայնը լինէր: Սիոնի դստեր ձայնը պիտի նուաղի, յուսահատ՝ նա պիտի տարածի իր ձեռքերն ու ասի. «Վա՜յ ինձ, որ հոգիս մահու չափ խոցուեց սպանուածների համար»:
(Արարատ թարգ․) Որովհետև մի ձայն լսեցի, ասես ծննդկանի ձայն. առաջին անգամ ծննդաբերողի նեղություն, Սիոնի դստեր ձայնը, հևալով տարածում է իր ձեռքերը. «Վա՜յ ինձ, որ հոգիս նվաղում է սպանողների առաջ»։
(Գրաբար) Զի զձայն ի բրեւ զերկանց անդրանկածնի լուայ զհեծութեան քոյ. ձայն դստեր Սիոնի մեղկասցի, եւ լքցէ զձեռս իւր։ Վայ ինձ, զի պակասեաց անձն իմ ի վերայ սպանելոցն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: