Ա. Պ. Լոպուխին (†1904)
4-5․ «Նրանից պիտի լինի անկյունաքարը, նրանից՝ մեխը, նրանից՝ պատերազմի աղեղը, նրանից պիտի ելնեն բոլոր ժողովուրդների առաջնորդները»։ [4] «Նրանք պիտի լինեն ինչպես հերոսներ, որոնք պատերազմում կոխոտում են իրենց թշնամիներին՝ ինչպես փողոցի կեղտը, և պիտի մարտնչեն, որովհետև Տերը նրանց հետ է, և պիտի ամաչեցնեն ձիավորներին»։ ( (Սինոդական թարգ․)
Այժմ նվաստացած և ստրկացված Հուդայի տունը Աստծու ժողովրդի համար կրկին պիտի ծառայի որպես քաղաքական բարեկեցության ու ռազմական հզորության հենարան. Հուդայից պիտի ելնեն առաջնորդներ, որոնք ի վիճակի պիտի լինեն զսպելու հեթանոսների հզորությունը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանով է ճանաչուելու ինքը, նրանով է յարդարելու իր ճամփան, նրանով է բարձրացնելու իր աղեղը եւ նրանով են ելնելու բոլոր նրանք, որ հալածելու են իրեն:
(Արարատ թարգ․) Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։
(Գրաբար) Եւ ի նմանէ դիտեաց, եւ ի նմանէ յարդարեաց, եւ ի նմանէ աղեղն իւր բարձրութեամբ, եւ ի նմանէ ելցէ ամենայն որ հալածիցէ ի նոյն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: