Զաքարիայի մարգարեության մեկնություն 12։11

Ա․ Լոպուխին

«Այն օրը Երուսաղեմում մեծ ողբ է բարձրանալու, ինչպես որ եղավ Գադադրիմմոնի ողբը Մակեդդովի դաշտում»: (Սինոդական թարգ․) [11]
   
   Խոցվածի համար արված ողբը կարելի է արդյոք համեմատել բարեպաշտ Հոսիա թագավորի համար արված ողբի հետ, ով սպանվել էր Գադադրիմմոնի մոտակայքում` Մակեդդովի դաշտավայրում: Ըստ Ռուժեմոնտի՝ «Հոսիան… մահացավ իր ժողովրդի վրա ծանրացած Տիրոջ սարսափելի անեծքի զոհը դառնալով, այլ ոչ թե իր անխոհեմության պատճառով (Դ Թագ. 23:25 և այլն)։ Նրա մահը ժողովրդական «ողբերի» ստեղծման համար թեմա դարձավ, որոնք, հավանաբար, Զաքարիայի օրոք դեռևս մոռացության չէին մատնվել» (Բ Մնաց. 35:25, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 237, տե՛ս Oehler G. F. Op. cit. P. 98–99, 274; Reinke. S. 231; Յունգերով, Վերը հիշատակված ստեղծագործություն, մաս 2, էջ 74, 75, 77):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Այն օրը չափազանց մեծ սուգ պիտի լինի Երուսաղէմում, ինչպէս դաշտում կտրտուած նռնենիների վրայ եղած սուգը:
(Արարատ թարգ․) Այդ օրը Երուսաղեմում մեծ սուգ պիտի լինի, ինչպես Ադադ-Ռիմմոնի սուգը Մակեդդովի դաշտավայրում։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ սաստկասցի կոծ յԵրուսաղէմ՝ իբրեւ զկոծ նռնենեաց կոտորելոց ի դաշտի.