Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ ես բարձրացրի աչքերս ու տեսա. ահա երևացին երկու կանայք, և քամի կար նրանց թևերում, և նրանց թևերը նման էին արագիլի թևերի. նրանք բարձրացրին արդուն ու այն տարան երկնքի և երկրի միջև»։ (Սինոդական թարգ․)[9]
Այնուհետև հայտնվեցին երկու թևավոր կանայք, որոնց թևերն ունակ էին արագ շարժվելու դեպի հեռավոր վայրեր: «Քամի կար նրանց թևերում» արտահայտությունն ինքնին հասկանալի չէ, իսկ արագիլի թևերի հետ համեմատությունը, ըստ մեկնիչների, ցույց է տալիս, որ այդ կանայք պիտի անցնեն երկար ճանապարհ, որի համար անհրաժեշտ են արագիլի թևեր, որոնք առանց հոգնելու իրականացնում են երկար թռիչքներ դեպի մեծ հեռավորություններ (Մարտի, 417): Կանայք բարձրացրին այդ անոթը ու այն տարան «երկնքի ու երկրի միջև», այսինքն՝ օդի մեջ (եբրայերենում «օդ» բառին համապատասխանող արտահայտություն չկա):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ. ահա երկու կանայք էին ելնում. հողմ կար նրանց թեւերի մէջ, եւ նրանց թեւերը յոպոպի թեւերի պէս էին: Նրանք կշեռքը բարձրացրին երկնքի ու երկրի միջեւ:
(Արարատ թարգ․) Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։
(Գրաբար) Եւ ամբարձի զաչս իմ եւ տեսի, եւ ահա երկու կանայք ելանէին, եւ հողմ ի թեւս նոցա, եւ էին թեւք նոցա իբրեւ զթեւս յոպոպոյ, եւ ամբարձին զչափն ընդ երկիր եւ ընդ երկինս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: