Ա․ Լոպուխին
«Ես պարիս եմ դնելու Իմ տան համար զորքի դեմ, ետ ու առաջ անողների դեմ, և նեղություն պատճառողն այլևս չի անցնելու, քանի որ Իմ աչքերն արդեն պետք է նրանց վրա լինեն»: (Սինոդական թարգ․) [8]
Ընտրյալ ժողովուրդը և նրանցով բնակեցված երկիրը մշտապես Ամենակարողի զգոն հսկողության ներքո են: Աստծո ժողովրդի լիակատար անվտանգության պարագան այնքան աներկբայելի է, որ այն կարծես թե արդեն կատարված է նկարագրվում. Տերը դա Իր աչքերով է տեսնում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես պարիսպ եմ դնելու իմ տան համար, որպէսզի անցնող ու դարձող չանցնի այն, ոչ մի բռնակալ չհալածի նրանց, քանի որ իմ աչքերն արդէն պիտի լինեն նրանց վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։
(Գրաբար) Եւ կացուցից տան իմոյ պաշտպան՝ առ ի չանցանելոյ եւ չդառնալոյ. եւ մի եւս եկեսցէ ի վերայ նոցա, որ հալածեսցէ զնոսա, զի այժմ տեսի աչաւք իմովք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: