Ա․ Լոպուխին
Խավարի և մռայլության օրը, ամպամած և մառախլապատ օրը, ինչպես առավոտյան արշալույսը բազմամարդ և հզոր ժողովուրդը տարածվում է լեռների վրա, ինչպիսին չի եղել դարեր ի վեր [կամ երբևիցե] և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ: (Սինոդական թարգ․)[2]
Մարգարեն խոսում է մորեխների ներխուժման մասին, բայց քանի որ այդ աղետի մեջ նա տեսնում է Տիրոջ սարսափելի օրվա գալուստի նախանշանը և նախատիպը, ուստի դրանց գծերը մարգարեի խոսքում միաձուլվում են և մորեխի ներխուժման նկարագրությունը մասամբ չափազանցված բնույթ է ստանում («Ինչպիսին չի եղել դարից ի վեր»): «Ամպամած և մառախլապատ օր»՝ «йом анан ваарафель», «արաֆել՝ арафель» բառը (Ելք 20:21, 4:11, Բ Թագ. 22.10) նշանակում է ամպրոպաբեր ամպ: Այն ավելի լավ է այս իմաստով հասկանալ նաև Հով. 2:2 համարում: «Ինչպես առավոտյան արշալույսը տարածվում է լեռների վրա» (սլավոներեն՝ «якоже утро разлиются по горам») արտահայտությունը եբրայերեն մասորեթական տեքստում առնչված է նախորդ հատվածին (Ամպամած և մառախլապատ օր): Շատ մեկնաբանների կարծիքով մարգարեն Տիրոջ օրվա գալուստը համեմատում է առավոտյան արշալույսի տարածման հետ, որով ցանկանում է գալստյան արագության (արագ) մասին գաղափար արտահայտել (Իրինեոս արքեպիսկոպոս Պսկովսկի) կամ էլ «շախար−шахар»−ն (առավոտյան արշալույս) ընդունում է վատ օր կանխագուշակող լուսաբաց (Յուստի) և նախալուսաբացային խավար (Վյունշե) իմաստներով: Վերջին պարագայում մարգարեի արտահայտությունը հետևյալ տեսքը կունենա. «լեռները ծածկող նախալուսաբացային խավարի նմանվող ամպամած և թխպոտ օրը»: Սակայն ավելի լավ է, Յոթանասնիցին հետևելով, քննարկվող բառերը առնչել հաջորդ՝ «բազմամարդ ժողովուրդ․․․» հատվածին: Հով. 1:6 համարի նմանողությամբ մարգարեն մորեխին կոչում է «ժողովուրդ» և առավոտյան արշալույսի հետ համեմատությամբ այնպիսի արագության մասին է գաղափար արտահայտում, որով մորեխը տարածվում է ամբողջ երկրում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կը տարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ:
(Արարատ թարգ․)օր խաւարի և միգի. օր ամպոյ և մարախղոյ. իբրև առաւօ՛տ տարածեսցի ի վերայ լերանց զօր բազում և հզօր. նման նմա ո՛չ եղև յաւիտենից, և զհետ նորա ո՛չ ևս յաւելցի լինել ազգաց մինչև յազգս։
(Գրաբար)օր խաւարի և միգի. օր ամպոյ և մարախղոյ. իբրև առաւօ՛տ տարածեսցի ի վերայ լերանց զօր բազում և հզօր. նման նմա ո՛չ եղև յաւիտենից, և զհետ նորա ո՛չ ևս յաւելցի լինել ազգաց մինչև յազգս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: