Հովելի մարգարեության մեկնություն 2:5

Ա․ Լոպուխին

Կարշավեն լեռների գագաթների վրայով, ինչպես, օրինակ, մարտակառքերի շաչյունը, ինչպես եղեգը լափող կրակի բոցի ճայթունը, ինչպես պատերազմի պատրաստված հզոր ժողովուրդը: (Սինոդական թարգ․)[5]
   
   Մարգարեն մորեխի ներխուժումը համեմատում է երկիր թշնամական  զորքերի ներխուժման հետ (տե՛ս Հայտ. 9:9): Ականատեսները թռչող մորեխների աղմուկը համեմատում են նաև գետի կամ ջրվեժի աղմուկի հետ:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որպէս կառքերի դղրդիւն կ՚ասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք:
(Արարատ թարգ․)Մարտակառքերի դղրդյունի նման լեռների գլխին ոստոստում են, հարդ լափող կրակի բոցի ձայնի պես, մի հզոր ամբոխի պես, որ շարված է պատերազմի։
(Գրաբար)Եւ իբրև զշաչիւն կառաց ի վերայ գլխոց լերանց ասպատակեսցեն. իբրև զձա՛յն բոցոյ հրոյ որ ուտիցէ զեղէգն. իբրև զօր բազում և հզօր պատրաստեալ ի պատերազմ։