Ա․ Լոպուխին
Այդ ժամանակ նա նրանց ասաց. «Վերցրեք ինձ ու ծովը գցեք, և ծովը կհանդարտվի ձեզ համար, քանի որ ես գիտեմ, որ իմ պատճառով է ձեզ վրա հասել այս մեծ փոթորիկը»: (Սինոդական թարգ․)[12]
Հովնանի այս պատասխանում նախևառաջ ակնառու է Տիրոջ առաջ իր ունեցած մեղքը խորապես գիտակցելը: Իր բացառիկ մեղքի գիտակցությամբ էլ նա ցանկանում է բացառիկ կերպով պատժվել, ինչն էլ ցույց են տալիս փոթորիկը և նետված վիճակը․ «Ինձ ծո՛վը գցեք»: Այստեղ ո՛չ չնչին չափով հոխորտալ կա, ո՛չ էլ անսահման մեծամտություն և եսասիրություն, ըստ որի մարգարեն ավելի շուտ նախընտրում է մահանալ, քան թե հեթանոսներին քարոզելու վերաբերյալ իր համոզմունքին դեմ գնալ, և այդպիսով շարունակում է հակադրվել Տեր Աստծուն «նույնիսկ մինչև մահ»: Հովնանը ծովի ալիքների մեջ մահանալը անմեղ նավաստիներին փրկելու միակ ճանապարհն է համարում, որոնց համար նա, անկասկած, տառապում էր. «Ինձ ծո՛վը գցեք, և ծովը կհանդարտվի ձեզ համար»: Այս դեպքում մարգարեի կողմից մարդկանց հանդեպ ունեցած մեծագույն սեր և սխրանք է դրսևորվում (Հովհ. 15:13), ու նրա անձը իր անսահման մեծությամբ հառնում է մեր առաջ:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց նրանց. «Վերցրե՛ք ինձ ու գցե՛ք ծովը, և ծովը կխաղաղվի, որովհետև ես գիտեմ, որ այս մեծ փոթորիկը իմ պատճառով է եկել ձեզ վրա»։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Յունան. Առէք ընկեցէք զիս ի ծովդ, եւ դադարեսցէ ի ձէնջ ծովդ, զի գիտեմ ես, եթէ վասն իմ է մրրիկս այս մեծ ի վերայ ձեր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: