Ա․ Լոպուխին
Որդին հարգում է հորը և ծառան՝ իր տիրոջը, եթե Ես հայրն եմ, ապա ո՞ւր է Իմ հարգանքը, և եթե Ես Տերն եմ, ապա որտե՞ղ է Իմ հանդեպ մեծարանքը, ասում է ձեզ Զորությունների Տերը, քահանաներ, որ անարգում եք Իմ անունը։ Դուք ասում եք․ «ինչո՞վ ենք մենք անարգում Քո անունը»։ (Սինոդական թարգ․) [6]
Այսպիսով՝ Տեր Աստված սիրում է Իսրայելին։ Սակայն Իսրայելը չի սիրում Նրան, թեև Նա Իսրայելի Հայրն է (Ելք․ 4։22, Ովսե․ 11։1, Եր․ 21։9)․ սա անբնական երևույթ է, որովհետև յուրաքանչյուր որդու իր հորը սիրել է բնորոշ։ Գոնե Իսրայելը վախենար Տեր Աստծուց` որպես իր Տիրոջ (Ես․ 41։8)։ Սակայն Իսրայելը Տեր Աստծու հանդեպ նույնիսկ վախ չի դրսևորում։ Այս դեպքում գլխավորապես մեղավոր են քահանաները․ նրանք անարգում են Տեր Աստծու անունը, այն դեպքում, երբ պետք է որպես Տեր Աստծու հանդեպ ակնածանքի օրինակ ծառայեն։ Քահանաները չեն կարող հանգստությամբ այդպիսի մեղադրանք լսել․ Տեր Աստծուն անարգողը կամ չարախոսողը ըստ օրենքի պետք է մահապատժի ենթարկվի (Ղևտ․ 24։10 և հաջորդները)։ Ուստի նրանք շտապում են հայտարարել, որ մարգարեն սխալվում է. մի՞թե կարելի է ասել, որ իրենք անարգում են Տեր Աստծու անունը։
6−14−րդ համարներ։ Իրենց հանդեպ նմանատիպ սեր դրսևորելու համար Տեր Աստծուն պատշաճորեն մեծարելու փոխարեն` հրեաները վիրավորում են Նրան։ Քահանաները թույլ են տալիս կույր և կաղ կենդանիներ, ինչպես նաև անմաքուր հացը զոհաբերել։ Այդ բանի համար մարգարեն քահանաներին հայտնում է Աստծո բարկության մասին, և նրանց համար ճշմարիտ Աստծուն ծառա լինելու բացառիկ իրավունքից զրկում է կանխատեսում։ Նա անեծք է հայտարարում նաև հասարակ իսրայելացիների համար, որոնք, լավերին իրենց պահելով, Աստծուն անպիտան կենդանիներին են ընծայում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, - ասում է Ամենակալ Տէրը: Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. «Ինչո՞վ անարգեցինք քո անունը.
(Արարատ թարգ․) «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. Ինչո՞վ ենք անարգում քո անունը։
(Գրաբար) Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի Տեառնէ իւրմէ. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ու՞ր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ։ Դուք, քահանայք՝ որ բամբասէք զանուն իմ, եւ ասէք՝ Ի՞ւ բամբասեցաք զանուն քո.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: