Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։9

Ա․ Լոպուխին

Այսպիսով աղոթե՛ք Աստծուն, որպեսզի ողորմա մեզ, իսկ երբ որ դա ձեր ձեռքերից է դուրս գալիս, ապա մի՞թե Նա կարող է ողորմությամբ ընդունել ձեզ, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․) [9]
   
   Ռուսերեն թարգմանությունը այստեղ աղոթքի և ապաշխարության կոչ է բովանդակում։ Սակայն ավելի բնական է այստեղ 8−րդ համարում սկսված հանդիմանության շարունակությունը տեսնել։ Մարգարեն հեգնանքով քահանաներին այդպիսի անպատշաճ ընծաներով Աստծուն հանդարտեցնելու փորձ անել է առաջարկում։ «Ո՛չ,− նկատում է մարգարեն,− այդպիսի ընծաներով Աստված դժվար թե ձեզ ընդունի»։ «Ասում է Զորությունների Տերը».․․ Այս բառերը մարգարեն այն բանի համար է ավելացնում, որպեսզի ցույց տա, որ մարգարեի կողմից հնչած հանդիմանող խոսքերը Տեր Աստծու հրամանով է ասվում։ Ընդ որում՝ Տեր Աստծուն «Զորությունների Տեր (Սաբաոթ)» անվանելով` մարգարեն դրանով ցանկանում է մատնանշել քահանաների հանցագործության լրջությունը, որոնք համարձակվել են այդպիսի արհամարհանքով վերաբերվել տիեզերքի Ամենակարող Թագավորի պաշտամունքին։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կ՚առնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ այժմ աղաչեցէք զերեսս Աստուծոյ ձերոյ եւ հաշտեցուցէք զնա. ի ձեռաց ձերոց եղեւ այդ։ Եթէ առի՞ց ինչ ի ձէնջ ակնառութեամբ, ասէ Տէր ամենակալ։