Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ Իսրայելի որդիներն ու Հուդայի որդիները միասին կհավաքվեն և իրենց մեկ առաջնորդ կընտրեն և դուրս կգան գաղթի տարված երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։ (Սինոդական թարգ․)[11]
Ապագայի համար այդ օրը նշանակալից է իր ունեցած հետևանքներով, որովհետև այն պիտի բերի Իսրայելի դարձին և Հուդայի տան հետ միանալուն։ Եկեղեցու վարդապետները (երանելի Հերոնիմոս, երանելի Թեոդորոս, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի) 11−րդ համարի մեկնության մեջ ուշադրություն են դարձնում «Հեզրայել» բառի նշանակությանը՝ ընդունելով այն «Աստված սերմանում է» իմաստով։ Ըստ նրանց մեկնության՝ ամբողջ արտահայտությունը նշանակում է՝ փառավոր է այն օրը, երբ ժողովուրդը դուրս կգա գերության երկրից և կդառնա կենդանի Աստծու սերունդը (Հեզրայել)։ (տե՛ս 4−րդ, 5−րդ համարները)։ Ապագայի համար այդ օրը նշանակալից է իր ունեցած հետևանքներով, որովհետև այն պիտի բերի Իսրայելի դարձին և Հուդայի տան հետ միանալուն։ Եկեղեցու վարդապետները (երանելի Հերոնիմոս, երանելի Թեոդորոս, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի) 11−րդ համարի մեկնության մեջ ուշադրություն են դարձնում «Հեզրայել» բառի նշանակությանը՝ ընդունելով այն «Աստված սերմանում է» իմաստով։ Ըստ նրանց մեկնության՝ ամբողջ արտահայտությունը նշանակում է՝ փառավոր է այն օրը, երբ ժողովուրդը դուրս կգա գերության երկրից և կդառնա կենդանի Աստծու սերունդը (Հեզրայել)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ Յուդայի ու Իսրայէլի որդիները միասին կը հաւաքուեն, իրենց համար մի իշխանութիւն կը հաստատեն եւ կ՚ելնեն այն երկրից, քանի որ մեծ է Յեզրայէլի օրը:
(Արարատ թարգ․) Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները պիտի հավաքվեն մեկտեղ և իրենց վրա մի իշխանավոր կարգեն ու դուրս գան երկրից, որովհետև մեծ պիտի լինի Հեզրայելի օրը»։
(Գրաբար) Եւ ժողովեսցին որդիքն Յուդայ և որդիքն Իսրայէլի ի միասին. և դիցեն իւրեանց իշխանութիւն մի. և ելցեն յերկրէ անտի. զի մե՛ծ է օրն Յեզրայելի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: