Ա․ Լոպուխին
Եվ կդատարկեմ նրա խաղողի այգիներն ու թզենիները, որոնց մասին նա ասում է․ «Սրանք իմ նվերներն են, որոնք ինձ նվիրել են իմ սիրեկանները», և Ես դրանք անտառների կվերածեմ, և դաշտային գազանները կուտեն դրանք։ (Սինոդական թարգ․) [12]
Պարտեզների և խաղողի այգիների ամայացման մասին մարգարեի խոսքերը կարող են ուղիղ իմաստով հասկացվել։ Բացի այդ, խաղողի որթն ու թզենին հինկտակարանյան հեղինակների մոտ պատկերներ են Աստծո կողմից ուղարկված ամենատարբեր շնորհների (Գ Թագ․ 4։25, Ես․ 36։16, Հով․ 2։22)։ Մարգարեն սպառնում է հետ վերցնել այդ շնորհները։
«Իմ սիրեկանները», այսինքն՝ կուռքերը։
«Եվ Ես անտառի (lejaar) կվերածեմ» բառերի փոխարեն Յոթանասնից տեքստում «և Ես դրանք կդնեմ որպես վկայություն» (eiV marturion) տարբերակն է։ Ակնհայտ է, որ Յոթանասնիցում անտառ (jaar) բառի փոխարեն կարդացել են վկայություն (ed), քանի որ վերջին բառը գրությամբ նման է առաջինին։ Համարի վերջին բառերը` (երկնքի թռչունները և երկրի սողունները) չկան ո՛չ բնօրինակում, ո՛չ էլ մյուս թարգմանություններում, բացի հունարեն թարգմանությունից։ Հավանաբար դրանք Ովս 2։18 համարից վերցված մեկնաբանություններ են, որոնք այնուհետև հայտնվել են տեքստում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները». նրան որպէս վկայութիւն կը դնեմ, կ՚ուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները:
(Արարատ թարգ․) Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. «Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ»։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։
(Գրաբար) Եւ ապականեցից զայգիս նորա՝ և զթզենիս նորա. զոր միանգամ ասաց՝ թէ կապէնք ի՛մ են այս՝ զոր ետուն ինձ հոմանիքն իմ. և եդի՛ց զայն ի վկայութիւն. և կերիցեն զայն գազանք անապատի՝ և թռչունք երկնից՝ և սողունք երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: